Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա

© Sputnik / Andranik GhazaryanПродавцы шапок с национальным узором в Ереванском вернисаже
Продавцы шапок с национальным узором в Ереванском вернисаже - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Հայաստանից մեկնողների հոսքը չի դադարում։ Մարդիկ գնում են ավելի լավ կյանքի հետևից՝ հաճախ մոռանալով, որ սեփական կանոններով ուրիշի վանք չեն գնում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է հայրենիքից ընդմիշտ հեռացող հայ միգրանտների պահվածքի մասին։

Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ն նոր օրենք է պատրաստում Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու մասին, որը գաստարբայտերների նկատմամբ խիստ միջոցների ավելի հաճախակի կիրառում է նախատեսում: ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի ակտիվ կգործարկվեն արտաքսումն ու մուտքի արգելքը։

Митинг оппозиции на проспекте Баграмяна у здания Национального собрания Армении (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Հայերը երկընտրանքի առաջ են` փախչե՞լ երկրից, թե՞ գնալ իրենց հերոսների հետևից

Այլ աղբյուրներ հիշեցնում են, որ վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից հեռացել է 138 հազար քաղաքացի, որից 80 հազարը՝ ընդմիշտ։ Մենք չունենք ապացույցներ, որ բոլոր մեկնողներն առանձնանում են օրինակելի վարքով, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանում գործող կանոնների և օրենքների խախտման համար պատիժների սպառնալիքը միայն ավելանում է:

Ինչ պատճառներով են Հայաստանից արտագաղթողները հաճախ ունենում կոնֆլիկտներ, որոնք պատժի կիրառման են հանգեցնում։ Պատասխանելով այս հարցին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, նախկինում ՆԳՆ պաշտոնաթող գեներալ, մոսկվացի Ոսկան Գալուստյանը թվարկում է՝ տնտեսական, քաղաքական, քրեական, գումարած` կազմակերպչական-կառավարչական բնույթի սխալ հաշվարկները, և նույնիսկ հանգիստը խախտողների լպիրշ վարքը, երբ նրանք չեն ուզում ապրել այն երկրի կանոններով, որտեղ գտնվում են:

Գալուստյանը զայրույթով ընդգծում է նաև մեր որոշ հայրենակիցների գոռոզ պահվածքը, որով ընդհանուր առմամբ ժողովրդի մասին պատկերացում են ձևավորում։

Ինչ միջոցների էին դիմում արտերկրում ամուսնանալ ցանկացող հայերը, երբ դեռ չկար համացանցը

«Հուլիսի կեսերին Մոսկվայի հարավ-արևելքում ԱՊՀ չորս երկրների ներկայացուցիչների հավաքը ծեծկռտուքի է վերածվել։ Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայերի ու ադրբեջանցիների միջև վեճն անցել է ձեռնամարտի, հաճախ էլ տարբեր տեսակի զենքեր են կիրառվել։ Եթե շեղվենք կոնկրետ պատճառներից, դրա հետևում կանգնած է անուղեղ, պարզունակ, նախնադարյան մտածելակերպը», – շարունակում է Գալուստյանը և հետաքրքիր բացատրություն տալիս ազգամիջյան թշնամանքի ակունքների վերաբերյալ:

Вартан Кочьян застрелил двух судебных приставов в Адлере - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Ինչու Քոչյանը սպանեց երկու հայի. աղմկահարույց դեպքն ու երևանյան ապամոնտաժումները

Կարճ շարադրանքով դա այսպիսի տեսք ունի։ Այս խնդրի գիտական բազան առաջինն ամփոփել է ֆրանսիացի մեծ գիտնական Պասկալը։  Նա իր «Մտքերում» «83» համարի տակ նման երկխոսություն է մեջբերում։

- Ինչու՞ ես սպանում ինձ:

- Ինչպե՞ս թե ինչու: Դու գետի մյուս կողմից ես: Եթե իմ ափից լինեիր, դա սպանություն կլիներ, իսկ մյուսինը հերոսություն է։

«Գուցե ազգամիջյան թշնամանքի, մարդկանց «յուրայինների» ու «օտարների» բաժանելու հետևում դեռևս վաղնջական ժամանակներում սկիզբ առած վա՞խն է այլ ցեղերի ներկայացուցիչների նկատմամբ։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր ժողովուրդ այլ ազգության մարդկանց համար հեգնական, երբեմն նաև վիրավորական անուն ունի՝ ռուս-մոսկալ, ուկրաինացի-խախոլ, ֆրանսիացի– գորտակեր, հրեա – ջհուդ և այլն», – ասում է պրոֆեսոր Գալուստյանը։

Հասկանալի է, որ միանգամից նման վերաբերմունքը չես փոխի, և մեծ խնդիրները սկսվում են փոքրերից։ Ասենք, օրինակ…

- Վերջերս Պոկլոննայա լեռան վրա էի։ Անցնում էի մեր հայրենակիցների սրճարանի մոտով, շատ բարձր հնչում էր ինչ-որ տարօրինակ երաժշտություն, իբր ազգային…

- Կարելի է մտածել՝ այլ ռեստորաններում միայն Չայկովսկի է հնչում…

- Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ եթե դու հյուր ես, պետք է հետևես հին ասացվածքին` «Հռոմում հռոմեացիների պես վարվիր»։

Քաղաքապետարանի որոշմամբ՝ Մոսկվայի փողոցներում երաժշտություն լսելը թույլատրվում է միայն կառավարության կողմից սահմանված դեցիբելներով։ Ապրում ես Մոսկվայում` բարի եղիր հետևել քաղաքի կանոններին։

Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը

«Մինչդեռ հայ-ռուսական հարաբերություններում դեռևս ուժի մեջ է մի առանձնահատկություն, որը թույլ է տալիս դիմանալ խզման փորձությանը. դա հիշելու ձգտման գերակայունն է մոռանալու ցանկության հանդեպ։ Եթե նկատի ունենանք, որ նման հայացքը ձևավորվել է հնուց, ձևավորվել է դարերով, ապա կարելի է խոսել բարին հիշելու գենետիկ հիշողության մասին», – շարունակում է Գալուստյանը։

Այն փաստը, որ հակառակորդի առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքը կանգնեցրել են ոչ թե ՆԱՏՕ-ի զորքերն, այլ հենց ռուս զինվորականներ, միայն ուժեղացնում է այդ հիշողությունը։

«Այն ուժեղացնում են նաև Տոլստոյի, Չեխովի, Տուրգենևի գրքերը․.. Հայտնի է, որ բոլոր ժամանակներում ռուս գրականությունը գերազանցել է համաշխարհային գրականությանը մարդասիրության անկեղծ և ուժեղ զգացումով։ Այդ պատճառով էլ նման գրքերով դաստիարակված երիտասարդները չեն կարող ատել ու սպանել այլ ազգության մարդկանց՝ համարելով, որ Ռուսաստանը միայն ռուսների համար է», - ասում է գեներալ Գալուստյանը։

Բայց այստեղ բան կա. այդ ժամանակներում չկար հեռուստատեսություն, որը չի սիրում նկարահանել գնացքը, երբ այն ժամանակին է գալիս, բայց սիրում է նկարահանել, թե ինչպես է կազմը դուրս գալիս գծից, քանի որ շատ մարմիններ, շատ արյուն կա։ Այսօր հեռուստատեսությունը բոլորից լավ է ազգամիջյան կրքեր բորբոքում, բայց դրանք մարել կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարողանում։

Генеральный директор межотраслевого научно-технического комплекса Микрохирургия глаза Святослав Николаевич Федоров (в центре). XIX Всесоюзная конференция КПСС. Кремлевский Дворец съездов. - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Ակնաբույժ Ֆյոդորովի կանոնները, կամ ինչ պետք է իմանան հայերը

- Քեզ չի՞ թվում, որ ազգայնականությունը շահավետ, նախընտրական քարոզարշավների համար գրեթե անպարտելի բան է։ Որտե՞ղ է այն սահմանը, որը հայրենասիրությունն անջատում է ազգայնականությունից։

–Առհասարակ, կարծիք կա, որ հայրենասիրությունը հոգեվիճակ է։

–Իսկ ազգայնականությու՞նը։

–Երևի թե հոգու բացակայության վիճակ։

...Ինչի՞ հանգեցինք զրույցի ավարտին: Բոլոր դեպքերում ավելի ճիշտ է, երբ մարդիկ իրենց հողի վրա ապրում են, իսկ այլ երկրներում` գոյություն պահում։ Թեկուզ երկար ժամանակով։ Կարելի է սովորել, աշխատել, գործարար հարաբերություններ հաստատել, բայց բոլոր դեպքերում՝ չխախտելով այն երկրի կանոնները, որտեղ գտնվում են։

Վեճ Հայաստանի սահմանին. ինչպես Վլադիմիր Մովսիսյանը պատանդ դարձավ դեռ խորհրդային տարիներին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն