Հրդեհ է բռնկվել Երևանի Կորյունի փողոցի հնդկական ռեստորանում

© Sputnik / Astghik SukiasyanЭвакуация в гостинице Hyatt Place (29 октября 2019). Еревaн
Эвакуация в гостинице Hyatt Place (29 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Երևանում հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկում. խոհանոցի մի մասը գույքի հետ միասին այրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Сотрудник пожарной службы МЧС тушит пожар в административном районе Эребуни - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Երևանի Էրեբունի փողոցի հինգհարկանի շենքում հրդեհ է բռնկվել

Հաղորդագրության համաձայն` հուլիսի 25-ին` ժամը 08։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում գտնվող բժշկակական քոլեջի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08:42-ին։ Մասամբ այրվել է ռեստորանի խոհանոցը (20 քմ)՝ գույքով:

Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Լրահոս
0