Նորվեգիայում երկնաքար է ընկել․ մասնագետները փնտրում են բեկորները

© Sputnik / Виталий Тимкив /  / Անցնել մեդիապահոցМетеорный поток Персеиды
Метеорный поток Персеиды - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկնաքարը կա՛մ ամբողջությամբ այրվել է, կա՛մ վերածվել մանր բեկորների, որոնք գտնելը չափազանց դժվար կլինի։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Նորվեգիայի հարավում՝ Օսլոյից ոչ հեռու, երկնաքար է ընկել։ Ինչպես հաղորդում է նորվեգական Aftenposten թերթը, երկնաքարի բռնկումը լուսավորել է գիշերային երկինքը։ Լույսը մի քանի վայրկյան է դիտվել՝ գիշերվա ժամը 1-ին:

Планета Земля - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2015
Գիտնական. աստերոիդների սպառնալիքը չափազանցված է

Երկնաքարի բեկորները կարող էին ընկնել Օսլոյից ոչ հեռու գտնվող Լյեր գյուղում։ Բայց դրանք դեռ չեն հայտնաբերել։

Ինչպես պարբերականի հետ զրույցում նշել է նորվեգական աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Թոր Ասլեսենը, դրանք գտնելը բարդ խնդիր է, հարկ կլինի մետր առ մետր փնտրել:

«Շատ երկնաքարեր այրվում են մթնոլորտում՝ չհասնելով երկիր, կամ մանր քարերի են բաժանվում», - հավելել է նա:

Եթե դրանք գտնեն, ավելի լավ է դրանք բերել բնական պատմության թանգարան, որը նույնիսկ պատրաստ է դրա համար վճարել, նշում են նորվեգացի աստղագետները:

Վտանգավո՞ր է. Երկիր մոլորակին մոտ 190 մետր տրամագծով աստերոիդ կմոտենա

Լրահոս
0