https://armeniasputnik.am/20210726/44-orya-paterazmi-qnnich-handznajoxov-kstextsvi-alen-simonyan-28438164.html
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի. Ալեն Սիմոնյան
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի. Ալեն Սիմոնյան
ՔՊ–ն կարծում է, որ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններով։ 26.07.2021, Sputnik Արմենիա
2021-07-26T18:44+0400
2021-07-26T18:44+0400
2021-07-26T18:46+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/0b/26418991_0:0:1600:901_1920x0_80_0_0_38fe1171fd3d2ce9e552eae99802e53d.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/0b/26418991_150:0:1573:1067_1920x0_80_0_0_c1d50a317f2e9d7856557f886aa9bb5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, հանձնաժողով
հայաստան, ալեն սիմոնյան, հանձնաժողով
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի. Ալեն Սիմոնյան
18:44 26.07.2021 (Թարմացված է: 18:46 26.07.2021) ՔՊ–ն կարծում է, որ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններով։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր պատգամավորների հետ հանդիպմանը։
«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, և կարծում ենք, որ այդ հարցում նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով», - ասել է Սիմոնյանը։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ սահմանային իրավիճակը չի քննարկվել։
Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։
Ո՞վ կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է