Աֆղանստանում ռեկորդային թվով զոհեր են գրանցվել խաղաղ բնակիչների շրջանում. ՄԱԿ

© AP Photo / Rahmat GulАфганские ополченцы присоединяются к силам обороны и безопасности Афганистана во время собрания в Кабуле (23 июня 2021). Афганистан
Афганские ополченцы присоединяются к силам обороны и безопасности Афганистана во время собрания в Кабуле (23 июня 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման զինյալների դիմակայությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Աֆղանստանում քաղաքացիական բնակչության շրջանում սպանվածների և տուժածների թիվը 2021 թվականի առաջին կեսին հասել է ռեկորդային մակարդակի: Օտարերկրյա ուժերը դուրս բերելու ֆոնին բռնության կտրուկ աճ է գրանցվել մայիսին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի` Աֆղանստանի աջակցության առաքելության (UNAMA) զեկույցում։

Ашхабад - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Աֆղանստանի սահմանի մոտ 18 թուրքմեն զինծառայողներ են մահացել

Ըստ այդ զեկույցի՝ քաղաքացիական բնակիչներից 1659-ը սպանվել են, 3254-ը ՝ վիրավորվել։ Այս թվերը 47 տոկոսով շատ են 2020 ցուցանիշներից։

ՄԱԿ-ը զգուշացնում է` եթե Աֆղանստանում բռնության զգալի ապաէսկալացիա չլինի, 2021 թվականին կարող է քաղաքացիական բնակչության շրջանում տարեկան փաստագրված զոհերի ամենամեծ թիվը գրանցվել։

ՌԴ-ն հատուկջոկատայինների համատեղ զորավարժությունների շարք կանցկացնի Աֆղանստանի սահմանին

Հիշեցնենք` Աֆղանստանում կառավարական ուժերի դիմակայություն է ընթանում «Թալիբան» շարժման զինյալների հետ, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում ու հարձակում են ծավալել խոշոր քաղաքների վրա:

Իսլամաբադում առևանգել են Աֆղանստանի դեսպանի դստերը և կտտանքների ենթարկել նրան

Լրահոս
0