«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին

© Sputnik / Hovhannes ShoghikyanЛевон Аронян с подругой Анитой Айвазян
Левон Аронян с подругой Анитой Айвазян - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Հայ գրոսմայստերը ցավում է, որ առողջական վիճակի պատճառով բաց է թողել Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել ԱՄՆ–ի Սենտ Լուիս քաղաքում նախատեսված մրցաշարին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արոնյանը։

«Առաջիկայում մի շարք մրցաշարեր կան, որոնց պիտի մասնակցեմ, մեկը Սենտ Լուիսում է ընթանալու, մյուսը` Մեն կղզում։ Այդ մրցաշարը շատ կարևոր է, քանի որ դրանից հետո կարող եմ աշխարհի չեմպիոնության համար պայքարել»,–ասաց Արոնյանը։

Նշենք, որ նա կիսատ էր թողել Սոչիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Արոնյանը ցավով նշեց, որ չի չկարողացել մասնակցել այդ մրցաշարին, քանի որ հիվանդացել էր։ Հիմա, նրա խոսքով, արդեն լավ է զգում։

Հարցին, թե երկար ժամանակո՞վ է Հայաստանում, Արոնյանը պատասխանեց` հավանաբար 10-15 օր կլինի այստեղ։

© Sputnik / Hovhannes ShoghikyanԼևոն Արոնյանն ընկերուհու` Անիտա Այվազյանի հետ
«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Լևոն Արոնյանն ընկերուհու` Անիտա Այվազյանի հետ

«Ինձ հասկացրել են, որ իմ կարծիքը ոչինչ չարժե». Լևոն Արոնյանն անկեղծացել է

Հիշեցնենք` Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց նա արդեն հայտարարել է, որ մեկնելու է ԱՄՆ:

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն