60-ամյա արմավիրցին Արցախում մեքենայով ընկել է 150 մ խորությամբ ձորն ու մահացել

© Photo : official site of the State Service of Emergency Situations of RAДТП сп смертельным исходом в Армавирской области
ДТП сп смертельным исходом в Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Փրկարարաները դուրս են բերել ձորից Ա.Զ.-ի (ծնվ.1961թ.) դին և նրա վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Արցախում. կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Сгоревшие машины на улице Сарьяна - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Երևանի կենտրոնում երկու մեքենա է այրվել․ KIA-ն վերածվել է մոխրակույտի. լուսանկարներ

Նշվում է, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ` 60-ամյա Ա.Զ-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով հուլիսի 24-ին, ժամը 04:00-ի սահմաններում Արցախից տարածքից մեկնել է Հայաստանի տարածք, սակայն տեղ չի հասել, իսկ հեռախոսահամարն անհասանելի է:

Ըստ ԱՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության հերթապահ մասի՝ Ա.Զ.-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքի «Զառին բաղ» կոչվող տեղանքով անցել է հուլիսի 23-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում:

Նույն օրը ԱԻՊԾ Շուշիի շրջանի Լիսագորի տեղամասի փրկարարները մեկնել են Լիսագոր-Բերձոր ճանապարահատված՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Խոշոր վթար Երևանի կենտրոնում, 4 հոգու հիվանդանոց են տեղափոխել. տեսանյութ

Աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարահի 59-րդ կմ-ին՝ մոտ 150մ խորությամբ ձորում, հայտնաբերվել են ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ Ա.Զ.-ի դին և նրա վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները նրա մարմինը դուրս են բերել ձորից և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել Ստեփանակերտի «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:

Վթար Տավուշում. ուղևորի դին հայտնաբերել են ձորում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала