Հայ-ադրբեջանական սահմանն ու Իրանը, կամ արտաքին ուժերը խաղում են փխրուն խաղաղության վրա

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Նույնիսկ դժվար ներքաղաքական իրավիճակում Թեհրանը մտահոգված է հայ-ադրբեջանական հակամարտության սրացմամբ։ Ընդ որում` այնքան, որ իր օգնությունն է առաջարկում «ամուր խաղաղություն հաստատելու համար»։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Իրանի համար իրավիճակը բարդ է, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանը` Անդրկովկասը, իր երկրի հյուսիսային դարպասներն են։ Եվ երբ Իրանի սահմանից այն կողմ կրակում են, երկրի համար վտանգը բազմակի աճում է։ Հատկապես, երբ Իրանի «միջուկային» պայմանավորվածությունների վերաբերյալ Վիեննայի բանակցությունները որոշակի պահի «ոչ մի տեղ չտանող» ճանապարհի վրա շեղվեցին։ Այժմ պայմանավորվող կողմերից մեկը` Միացյալ Նահանգները, սկսեց ընդդիմախոսին մեղադրել գործընթացի ձախողման մեջ։

Թեև ի սկզբանե հասկանալի էր, որ եթե համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը Վիեննայում չստորագրվի մինչև Իրանում նախագահական ընտրությունների անցկացումը, ապա հետո այդ գործը հանգիստ խղճով կարելի կլինի հետաձգել։ Չէ՞ որ ակնհայտ էր, որ դարավոր ավանդույթները պահպանող երկրում նախագահի իշխանափոխության գործընթացն արագ լինել չէր կարող։

Продавцы шапок с национальным узором в Ереванском вернисаже - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա

Բացի այդ պետք է հասկանալ, որ այսօր Իրանում էլ լուրջ գաղափարախոսական պայքար է սկսվել։ Պայքար պահպանողական-ավանդապաշտների միջև, որոնք  պնդում են, որ չի կարելի վստահել ամերիկացիներին և նրանց, ովքեր կարծում են, որ Վիեննայի բանակցություններում կարելի է զիջումների գնալ, քանի որ և՛ ֆինանսատնտեսական, և՛ սոցիալական իրավիճակը երկրում իսկապես շատ վատ են։

Արդյունքում, ինչպես և կարելի էր սպասել, հաղթեցին հենց ավելի կոշտ արտաքին քաղաքական գծի կողմնակիցները։  Իրանի նոր առաջնորդ Իբրահիմ Ռաիսին մի մարդ է, որից առանձնապես պետք չէ ակնկալել «միջուկային» համաձայնագրին առնչվող զիջումներ։ Բայց չէ որ երկրի դիրքորոշման խստացումն ու բանակցություններից հրաժարվելը միևնույն բանը չեն։

Իրականում իսկզբանե հենց ամերիկյան կողմը թույլ տվեց իրեն հրաժարվել, նախկինում` դեռ Օբամայի օրոք, Իրանի «միջուկային» համաձայնագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Եվ հետին թվով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պայմանները (որոնք ժամանակին ձեռք են բերվել մի կողմից Իրանի և մյուս կողմից վեցնյակի երկրների` Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի միջև) փոխելու փորձերը վատ են բնութագրում նախևառաջ հենց Միացյալ Նահանգներին։

Հայաստանը կվերանորոգի Երևանից մինչև Իրանի ու Ադրբեջանի սահմաններ ձգվող ավտոճանապարհները

Բացի այդ Վաշինգտոնում իսկզբանե գիտեին և հասկանում էին, որ եթե Վիեննայի բանակցությունների ժամանակ հնարավոր չլինի արագ առաջընթացի հասնել, ապա հետո արդեն ստիպված կլինեն երկար–բարակ սպասել, մինչև Իրանում ավարտվի նախագահի իշխանության փոխանցման գործընթացը։

Իրանը պատրաստ է անձամբ նպաստել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացին

Չի բացառվում, որ Վիեննայում ամերիկյան դիվանագիտությունը հույսը հենց դրա վրա էր դրել։ Ժամանակ էր ձգձգում` հասկանալով, որ որքան երկար ամերիկացիները ձգձգեն հակաիրանական պատժամիջոցների չեղարկման ու սառեցված բանկային հաշիվները բացելու հարցը, այդքան ավելի լավ իրենց համար։ Եվ իհարկե, համապատասխանաբար, քիչ էր հավանականությունը, որ Իսրայելը կնեղսրտի։

ԱՄՆ դեսպանը ՊՆ ներկայացուցիչների հետ այցելել է Գեղարքունիքի մարզ

Ինչևէ, ձգձգեցին, սպասեցին և հետաձգեցին` շարունակելով իրենց կոշտ պատժամիջոցային քաղաքականությունը, հույս ունենալով, որ Իրանում որոշակի պահի սոցիալական ոլորտում և ներքին քաղաքականության մեջ պոռթկում կլինի։ Ընդ որում, ոչ միայն Իրանին կվնասի։ Առաջին հերթին Իրանի հետ սահմանակից երկրներին։ Հաշվարկներն արվել էին ամերիկյան այն տրամաբանությամբ, երբ պատրաստվում են հերթական «գունավոր հեղափոխությունը» հրահրել։

Եվ ահա գալիս է Իրանի նոր իշխանությունների գործելու ժամանակը։ Չէ՞ որ Թեհրանում հասկանում են, որ պետական սահմանն այսօր` «ամենաթույլ օղակն է». և՛ Արևմուտքում (անկայուն Իրաքը), և՛ Արևելքում (Աֆղանստանը), և՛ Հյուսիսում (պայթյունավտանգ Հարավային Կովկասը)։ Հավանաբար, հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂՀ-ի շուրջ արտաքին ուժերի կողմից ռազմական հակամարտություն հրահրած Հարավային Կովկասից է Իրանն ամենամեծ վտանգը զգում։

Չէ՞ որ այստեղ հաջողացրել է խծկվել ՆԱՏՕ–ական Թուրքիան, որը բարձրաձայն հայտարարում է իր ռազմաբազաների մասին։ Իսկ դա նշանակում է` հանգիստ չի լինի, քանի որ տարածաշրջանում տասնամյակներով հաստատված հակակշիռների համակարգերը փլուզվել էին Անկարայի և Բաքվի տանդեմով հրահրված վերջին պատերազմով։

Նման պայմաններում մշտական լարվածությունը, որը ժամանակ առ ժամանակ պայթում է հայ-ադրբեջանական շփման գծում լսվող կրակոցներով, չի կարող չմտահոգել Թեհրանին։ Այն աստիճան, որ օրեր առաջ Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Սաիդ Խաթիբզադեն հայտնեց Թեհրանի մտահոգությունը «Հայաստանի և Ադրբեջանի միջև առանձին սահմանային մարտերի առնչությամբ»։

Ավելին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր երկրի անունից պատրաստակամություն հայտնեց «ցանկացած օգնություն տրամադրել Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատելու համար»։ Իրանական դիվանագիտական օգնությունը որքանով են պատրաստ ընդունել հակամարտող կողմերն ու հիմնական խաղացողները` այլ հարց է, իսկ Իրանի մտահոգությունը հասկանալի է։

 «Անակոնդայի օղակը» Իրանի համար ավելի փո՞քր է

Իրականում ակնհայտ է, որ Իրանում շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է ստեղծվում։ Որոշ տնտեսագետների պնդմամբ` այս տարի «մեծ քայլեր գցող» գնաճը կարող է 30 տոկոսից անցնել։ Ու այդ ֆոնին Խուզեստանի գավառում (երկրի հարավ–արևմուտք),  որտեղով անցնում է անկայուն և պայթյունավտանգ Իրաքի հետ սահմանը, բողոքի ալիքները նույնպես մտահոգում են Թեհրանին։

Առավել ևս, որ բողոքի ալիքը կարող է և՛ արևելք հասնել (Աֆղանստանի հետ սահման), և՛ հյուսիս–արևմուտք` Թուրքիայի հետ սահմանի մոտ։

Центрифуги в коридоре на заводе по обогащению урана в Натанзе, к югу от столицы Тегерана  - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
ՌԱԴԻՈ
Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ն ժամանակ է ձգում, իսկ Իրանը շտապում է

Իսկ անկարգությունները կարող են լինել գոնե այն պատճառով, որ ամերիկյան պատժամիջոցների շարունակությունը սպառնում է պարենի գների հերթական կտրուկ ցատկով։ Իսթեբլիշմենթի մի մասը (այդ թվում` նաև պատգամավորական կորպուսի ներկայացուցիչները)  փնթփնթում են, թե ամեն գնով ամերիկացիների հետ պայմանավորվել է պետք,  այլապես պարենային շուկան կփլուզվի։

Առաջին հերթին իհարկե հույս ունեն պայմանավորվածություն ձեռք բերել «միջուկային» գործարքի շուրջ, որը թույլ կտա հանել պատժամիջոցների գոնե կեսը։ Բացի այդ սառեցված բանկային հաշիվներից որոշակի գումարներ հնարավոր կլինի ազատել։ Սակայն շատ կամացուկ են փնթփնթում, ինչպես ասում են` բամբասանքի մակարդակով։ Նույնիսկ Թեհրանի վերջին ցույցը վարպետորեն քողարկված էր և արվում էր ի «աջակցություն» խմելու ջրի պակասություն ունեցող Խուզեստանի։

Ամեն դեպքում Վիեննայում Իրանի «միջուկային» համաձայնագրի բանակցությունների հերթական` յոթերորդ ռաունդի ժամկետները դեռ հայտնի չեն։ Եվ հայտնի չեն լինի առնվազն մինչև օգոստոսի 5-ը` Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի երդմնակալության օրը։  Նրան քաղաքական «ճուռակ» են համարում և պնդում են, որ ամերիկացիներին ավելի բարդ կլինի նրա հետ պայմանավորվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ։

Վիեննայում «միջուկային գործարքի» շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել

Չի բացառվում, որ Իրանի նոր ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար ամերիկյան կողմը չխուսափի հակամարտություն հրահրել նույնիսկ Իրանի պետական սահմաններին հարող շրջաններում։ Ստացվում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ–ի ծրագրած «անակոնդայի օղակի» պես մի բան, բայց չափերով ավելի փոքր։ Իրաքը, Թուրքիան, Հարավային Կովկասը, իսկ Արևմուտքում նաև Աֆղանստանը ի՞նչ պակաս օղակ են։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն