Արցախցին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ծեծի է ենթարկվել․ Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

© Sputnik / Armine AlexanyanДомик в деревне
Домик в деревне - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Բաժանորդագրվեք
Արցախի ՄԻՊ–ը միջադեպի վրա հրավիրել է միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը, որը վերադարձվել է հայկական կողմին, ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ դրա հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը», - գրել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը: Հավելել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին: Ստեփանյանը միջադեպի վրա հրավիրել է միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունը։

«Մի 15 րոպե է, ինչ Արտակը մեզ մոտ է». գերեվարված արցախցին վերադարձվել է

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989թ.–ին, կորած անասուններին փնտրելու ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ռուս խաղաղապահների բանակցությունների միջոցով նա վերադարձվել է հայկական կողմին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала