Փարամազյանն ուզում էր դատարանում ելույթ ունենալ, բայց ոչ այս դատավորի առջև․ պաշտպան

© Photo : press office of Kajaran municipalityМэр Каджарана Манвел Парамазян
Мэр Каджарана Манвел Парамазян - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Քաջարանի համայնքապետի պաշտպանական կողմի կարծիքով՝ դատավոր Արմեն Դանիելյանը իշխանության պատվերն է կատարում։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը՝ առանց Փարամազյանի ներկայության։ Պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, որ իր պաշտպանյալը չի վստահում նիստը վարող դատավորին՝ Արմեն Դանիելյանին։

«Փարամազյանն ուզում էր ներկա լինել, դատարանին իր խոսքն ասել, բայց քանի որ իմացավ՝ այս դատավորն է, նա որոշեց, որ չի ուզում մասնակցել, քանի որ դատական նիստն արդեն ձևական բնույթ է կրում», - ասաց Սահակյանը։

Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Արմեն Դանիելյանին՝ մի քանի պատճառներ նշելով։

«Անհասկանալի է՝ ինչպես է մեր բողոքը մակագրվել Արմեն Դանիելյանին։ Մենք բարձրացրինք այս հարցը, նա ասաց, թե նախագահն է մակագրել, որևէ պատճառաբանություն չներկայացրեց։ Մենք համոզվում ենք նրանում, որ մամուլում շրջանառվող լուրերը ճիշտ են, թե ԱԱԾ-ի կողմից առգրավվել են համակարգիչները, որոնցով մակագրություն պետք է արվեր, և ըստ այդմ մակագրությունը Վերաքննիչի նախագահն է արել։ Սա փաստացի օրենքի խախտում է», - ասաց Սահակյանը։

Митинг блока Айастан в Каджаране (7 июня 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Եթե Սյունիքի համայնքապետներին ազատ չարձակեն, «Հայաստան» դաշինքը միջոցներ կձեռնարկի

Քաջարանի համայնքապետի պաշտպանական կողմի կարծիքով՝ դատավոր Արմեն Դանիելյանը իշխանության պատվերներ է կատարում։

«Բոլորն էլ գիտեն, որ վատագույն դատավորն է Դանիելյանը, որ իշխանության ցանկացած պատվեր կատարում է։ Եթե ինքնաբացարկի միջնորդությունը չընդունվի, մենք էլ չենք մասնակցելու մյուս նիստերին», - ասաց Սահակյանը։

Փարամազյանի պաշտպանությունը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։

«Վերածնվող Հայաստանը» դատապարտում է Գորիսի և Քաջարանի համայնքապետների հետապնդման փորձերը

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն