«Ուզում ենք միջնաբերդի մուտքը բացահայտել». Տավուշ ամրոցի տարածքի պեղումները վերսկսվել են

© Photo : official site of MESCS of RAАрхеологические раскопки на территории крепости Тавуш в Берде
Археологические раскопки на территории крепости Тавуш в Берде - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տավուշի ամրոցի տարածքում հայտնաբերվել են օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում վերսկսվել են հնագիտական պեղումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` նշելով, որ գերատեսչության 2020-ի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ:

Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

Директор историко-арxеологического музея-заповедника Эребуни Микаэл Бадалян во время интервью Sputnik Армения в ереванской пещере - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը»,-ասել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:

Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին

Նրա խոսքով՝ հայտնաբերվել են օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: Տեղում նաև խաչքար են գտել (հավանաբար 12-13-րդ դդ․): Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:

Հիշեցնենք, որ Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին Հայկ Եսայանի գլխավորությամբ:

Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց

Լրահոս
0