Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել

© Photo : Facebook / Hayk Marutyan Երևանի համար նախատեսված ավտոբուսներն ավարտական աշխատանքներ են անցնում Չինաստանի ավտոգործարանում
Երևանի համար նախատեսված ավտոբուսներն ավարտական աշխատանքներ են անցնում Չինաստանի ավտոգործարանում - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
Բաժանորդագրվեք
Արտերկրում մարդկանց համար անվնաս ուլտրամանուշակագույն ճառագայթիչներ արդեն վաղուց են արտադրում։ Մի քանի ամիս առաջ դրանք սկսել են արտադրել նաև Հայաստանում։

Կորոնավիրուսը սպանող ուլտրամանուշակագույն ճառագայթման սարքերը կարող են հայտնվել Երևանի հասարակական տրանսպորտում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Grimo ընկերության տնօրեն Դավիթ Մովսիսյանը:

Նա նշեց, որ ընկերությունն արդեն բանակցում է քաղաքապետարանի հետ:

«Ուլտրամանուշակագույն ճառագայթումը, բնականաբար, սպանում է ոչ միայն COVID-ը, այլև օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այլ վարակներ։ Հիմա մենք վերջին փորձարկումներն ենք իրականացնում՝ սարքավորումների հարվածա-թրթռային ծանրաբեռնվածության սահմանային ցուցանիշները բարելավելու համար»,-նշեց Մովսիսյանը։

Օդի մանրէազերծման նույնատիպ սարքեր՝ մի փոքր այլ մոդիֆիկացիայի, ընկերությունն արդեն իսկ մատակարարում է բժշկական հաստատություններին և դեղագործական ընկերություններին, իսկ պահանջարկի աճին զուգահեռ՝ նաև այլ ոլորտների բիզնես-կառույցներին։

© Photo : provided by: Grimo LLCՀայկական արտադրության օդի ուլտրամանուշակագույն ճառագայթիչները հիվանդասենյակում
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել  - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
Հայկական արտադրության օդի ուլտրամանուշակագույն ճառագայթիչները հիվանդասենյակում

«Ի դեպ, շատ երկրներում (օրինակ` ՌԴ-ում) որոշակի տնտեսական գործունեություն իրականացնելու թույլտվության համար իմպերատիվ պահանջ է դրված. տարածքի օդը անընդհատ պետք է մանրէազերծվի ՈՒՄ «փակ» տիպի ռեցիրկուլյատորների օգնությամբ»,-նշում է Մովսիսյանը։ 

Օդի ընդհանուր մանրէազերծման համար ընկերությունը «փակ» ճառագայթման սարքավորումներ է թողարկում, որտեղ ՈւՄ-ճառագայթները լիովին մեկուսացված են արտաքին միջավայրից (օդի զանգվածը մտնում է մեկուսացված ճառագայթման խցիկ և ախտահանվելուց հետո դուրս գալիս, առկա են լուսային ծուղակներ, որոնք բացառում են ՈՒՄ ճառագայթման ուղիղ թափանցումը դեպի արտաքին միջավայր), ուստի մարդու համար դրանք վտանգավոր չեն։

© Photo : provided by: Grimo LLCՀայկական արտադրության օդի ուլտրամանուշակագույն ճառագայթիչները դասասենյակում
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել  - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
Հայկական արտադրության օդի ուլտրամանուշակագույն ճառագայթիչները դասասենյակում

Բժշկական հաստատություններում մակերևույթների արագ մանրէազերծման համար (օրինակ՝ վիրահատարաններում) օգտագործվում են «բաց» տիպի ճառագայթումով սարքավորումներ։ Դրանք կարող է շահագործել միայն պատրաստված բուժաշխատողը (որը գիտի, թե ինչպես և ինչքան ժամանակով է պետք միացնել)։

Այդ սարքավորումները նաև մեկ այլ ազդեցություն ունեն, որը վաղուց է կիրառվում աշխարհում՝ սննդամթերքի մանրէազերծումը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները սպանում են պաթոգեն մանրէները, որոնց պատճառով մրգերն ու բանջարեղենը սկսում են փչանալ։ Այդպիսի մշակումից հետո զգալիորեն ավելանում է մթերքի փոխադրելիությունը (ինչը խիստ կարևոր է Հայաստանից արտահանման համար՝ հաշվի առնելով լոգիստիկ դժվարությունները)։

«Մեր սարքավորումները ոչ միայն ՈւՄ ճառագայթներ են գեներացնում, այլ նաև օզոն, որը նույնպես հզոր մանրէազերծիչ է։ Դրանց համատեղ կիրառումը նշված նպատակների համար կարող է հատկապես արդյունավետ լինել»,-ավելացրեց Մովսիսյանը։

Ընթացքի մեջ է ճառագայթիչի մյուս մոդիֆիկացիայի ստեղծումը, որը նախատեսված կլինի գյուղատնտեսության համար` գոմերն ու հավաբները մանրէազերծելու համար։ Կովերին և հավերին կորոնավիրուսը չի սպառնում, բայց բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք ոչ պակաս վտանգավոր են կենդանիների համար, հատկապես թռչնաֆաբրիկաներում և խոշոր տնտեսություններում, որտեղ գլխաքանակը մեծ է և հիվանդությունները կարող են ավելի մեծ թափով տարածվել։

© Photo : provided by: Grimo LLCՀայկական արտադրության օդի ուլտրամանուշակագույն ճառագայթիչներ
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել  - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
Հայկական արտադրության օդի ուլտրամանուշակագույն ճառագայթիչներ

Ընկերությունն արդյունաբերական սարքավորումներ է նախագծում և արտադրում արդեն շուրջ 20 տարի շարունակ։ Մանրէազերծող ճառագայթիչը որոշեցին ստեղծել մոտ մեկ տարի առաջ, երբ այն պահանջված դարձավ ավելի քան երբևէ։ Պարզվեց, որ տեղական շուկայում մրցակցության մեջ կարելի է մտնել․ եվրոպական նմանատիպ սարքավորումները՝ նմանատիպ տեխնիկական բնութագրերով և կոմպելկատվորմամբ, այստեղ մոտ 3-3,5 անգամ թանկ արժեն, ռուսականները թանկ են 1,5-2 անգամ։

«Գինն աճում է` ինքնարժեքի մեջ ներառելով արտադրողի և վերավաճառողի շահույթները, մաքսային, լոգիստիկ և այլ ծախսերը։ Մեզ համար այդ կողմնակի ծախսերը, բնականաբար, շատ ավելի քիչ են»,-նշում է Մովսիսյանը։

Իհարկե, Հայաստանում սարքի ոչ բոլոր բաղադրիչները կարելի է արտադրել (համենայն դեպս՝ առայժմ)։ Ուլտրամանուշակագույն լուսավորության աղբյուրներն ընկերությունը ներկրում է Եվրոպայից, բայց ավելի պարզ դետալները հնարավորության դեպքում փորձում են տեղում պատվիրել։

© Photo : provided by: Grimo LLCՏարբեր գունային գամմաներով օդի ուլտրամանուշակագույն ճառագայթիչները
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել  - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
Տարբեր գունային գամմաներով օդի ուլտրամանուշակագույն ճառագայթիչները

«Բացի այդ, մենք որոշել ենք չխնայել մասնագետների վրա և սարքի նախագծման փուլում հրավիրել ենք բժիշկ-համաճարակաբանի և միջուկային ֆիզիկայի տեսաբանի»,-ավելացրեց Մովսիսյանը։

Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
43 մլն դրամի դիմակ, ձեռնոց, ջերմաչափ ու ալկոգել. պատգամավորները հաշվում են ԿԳՄՍ ծախսերը

Նրանց աշխատանքն օգնել է ընտրել ճառագայթման լուսային ալիքի ամենաարդյունավետ երկարությունը։ Մանրէասպան ազդեցությամբ է օժտված 205-315 նանոմետր ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթման տիրույթը, որից ընտրվել է ալիքի 253,7 նմ երկարությունը, քանի որ բիոընդունիչների կողմից (բակտերիաներ, վիրուսներ, սնկեր) այդպիսի ճառագայթման կլանումը ամենաբարձրն է և, հետևաբար, ամենաքայքայիչը մանրէների ԴՆԹ-ի և վիրուսների ԴՆԹ/ՌՆԹ-ի համար։

Հաշվարկվել է նաև ճառագայթման ինտենսիվությունը՝ Բոստոնի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի (NIEDL) կողմից հրապարակված զեկույցի հիման վրա։ Այդ ուսումնասիրությունների համաձայն՝ մեկ քառակուսի մետրի համար 5 Ջոուլ ճառագայթման չափաբաժնի դեպքում SARS-CoV-1 և SARS-CoV-2 վիրուսի տարածումը նվազել է 99%-ով՝ 6 վայրկյանի ընթացքում: 22 Ջ/քմ ճառագայթման չափաբաժնի դեպքում 25 վայրկյանի ընթացքում վիրուսը ոչնչանում է ամբողջությամբ։ Հայկական սարքավորումները նախագծված են այս ցուցանիշները հաշվի առնելով։

Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ալկոգել

Հիմա ընկերությունը պատրաստվում է սարքերն արտահանել ԵԱՏՄ երկրներ, Վրաստան և Իրան, և ուսումնասիրում է այդ երկրների օրենսդրությունը՝ սարքավորումները գրանցելու համար։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала