Թաթոյանն առաջարկում է դպրոցի ընդունելության չափանիշներում փոփոխություն մտցնել

© Sputnik / Asatur YesayantsПервый раз в первый класс
Первый раз в первый класс - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
ՄԻՊ-ն արձանագրում է, որ երեխաները ստիպված են հաճախել տնից հեռու դպրոց` ընդունելության ժամանակ նրանց բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է բողոքներ ստանալ կապված երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու խնդրի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակը։

Դեռևս 2019 թվականին ՄԻՊ–ը բողոքներ է ստացել, որ կատարված փոփոխությունների համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվել է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:

Жители села Угтасар Аскеранского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Կարևոր է բուժել Արցախի վերքերը. Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով

Նշվում է, որ թեև դպրոցի ընդունելության կարգը հստակեցվել է, սակայն փոփոխություններ կատարելիս կարևոր էր հաշվի առնել նաև բնակության վայրին մոտ բնակվող երեխաների ընդունելության համար առաջնահերթություններ սահմանելը:

«Բնակության վայրին առավել մոտ դպրոց հաճախելու հետ կապված պաշտպանը ստանում է բողոքողներ նաև 2021 թվականին: Ծնողները նշում են, որ երեխաներին իրենց բնակավայրից հեռու գտնվող դպրոց տանելը դժվարություններ է ստեղծում, հատկապես այն դեպքերում, երբ երեխան ունի հաշմանդամություն, տեղաշարժման հետ կապված խնդիրներ: Առանց այն էլ տրանսպորտային միջոցների և այլ միջավայրային հարցերում երեխաներն ու իրենց ծնողները բախվում են խնդիրների: Խնդիրն արդիական է նաև այն դեպքում, երբ ընտանիքում կան մանկահասակ և խնամքի կարիք ունեցող այլ  երեխաներ»,–նշում է պաշտպանը:

Ստեղծված իրավիճակը դժվարություններ է ստեղծում հատկապես տարրական դասարաններում սովորող երեխաների ծնողների համար, որոնք աշխատում են: Ստիպված են լինում երեխաներին տանել հեռու դպրոց, որի պատճառով խնդիրներ են ունենում աշխատանքի վայրում:

11 օր զինվորի կյանքով. աշակերտները ՆԶՊ–ից ստացած գիտելիքները գործնականում են կիրառում

Բնակության վայրը որպես հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու չափանիշ հաշվի չառնելը ծնողների համար առաջացնում է նաև ֆինանսական դժվարություններ:

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է կատարել համապատասխան փոփոխություններ, որով հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելությունն իրականացնելիս չափանիշների թվում առավելություն կտրվի առաջնահերթ դպրոցին առավել մոտ բնակվող սովորողներին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն