Ադրբեջանական զինծառայողները կրակում են բնակավայրերի վրա. Արման Թաթոյան

© Photo : Facebook / Arman TatoyanОмбудсмен Арман Татоян посетил с рабочим визитом Гегаркуникскую область (15 мая 2021). Гегаркуник
Омбудсмен Арман Татоян посетил с рабочим визитом Гегаркуникскую область (15 мая 2021). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
Արման Թաթոյանը հրատապ հաղորդագրություն կուղարկի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական ԶՈւ–ն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ:

Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
Հայկական կողմն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ

«Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Թաթոյանը նշում է, որ վերջին օրերին պարբերաբար բնակիչներից ստանում է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:

Թաթոյանն այս հրատապ հաղորդագրությունը կուղարկի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:

Մոսկվայի բանակցություններից առաջ Սոթքից մինչև Վերին Շորժա հակառակորդը մարտեր է սկսել. ՊՆ

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն