Հայ-ադրբեջանական հակամարտությունում չի կարող բեկում լինել մեկ օրում. Մարկեդոնով

© Sputnik / Дмитрий ЭтмановСергей Маркедонов в гостях радио Sputnik
Сергей Маркедонов в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղությամբ, իսկ վերջին պատերազմից հետո՝ նաև Սյունիքում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան խնդրով, քանի որ երկու երկրների սահմանի մյուս հատվածները դարձել են միջադեպերի, այդ թվում՝ զինված միջադեպերի օջախներ: Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» («Международная аналитика») ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

 Президент РФ Владимир Путин  - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

Նա հիշեցրեց, որ 90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։ Իսկ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ նոր պետական սահման հայտնվեց ,և ծագեցին սահմանազատման և սահմանագծման, սահմանները հստակեցնելու հարցերը, այդ թվում՝ Սյունիքում, հարաբերություններն է՛լ ավելի բարդացան։ Եվ արդիական դարձավ այն հարցը, թե ինչ քարտեզներով է պետք սահմանազատում և սահմանագծում իրականացնել․ խորհրդային շրջանի՞, 50-60-ականների՞, տնտեսակա՞ն, թե՞ ռազմական-տեղանքային քարտեզներով և այլն։

«Գոյություն ունեն ոչ միայն աշխարհագրական և տեղագրական, այլև ռազմաքաղաքական նկատառումներ։ Ղարաբաղյան պատերազմից հետո Անդրկովկասում կտրուկ փոխվեց ստատուս քվոն։ Հայաստանը պարտված կողմ դարձավ, և Ադրբեջանը սկսեց փորձել կանոններ թելադրել»,-նշեց Մարկեդոնովը։

Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

Վերլուծաբանը ճնշման մեթոդ է համարում ադրբեջանական խմբերի ներթափանցումը Հայաստանի տարածք, ինչպես նաև պարբերաբար աճող լարվածությունը Նախիջևանի ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմն այդպիսով փորձում է ստանալ իր ուզածը, իսկ Հայաստանում ոչ միանշանակ են դիտարկվում իշխանության գործողությունները, որոնք երբեմն գնահատվում են որպես պարտվողական գծի շարունակություն:

«Ղարաբաղյան պատերազմը փակեց ստատուս քվոն, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը չփակեց։ Քանի որ հայկական կողմի համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է, ադրբեջանական կողմի համար այն փակ է։ Միջանցքների և հաղորդակցության ապաշրջափակման հարցը հետաքրքիր է ադրբեջանական կողմին, իսկ հայկական կողմին՝ ոչ, և այլն»,-ընդգծեց նա։

Тарон Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
ՌԱԴԻՈ
Ալիևի ուզածը մեկն է. Հովհաննիսյանը` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Դրա հետ մեկտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու և հարաբերություններ հաստատելու որոշակի ներուժ ունեն, սակայն մի քանի գործոն կա, որոնք պետք է կարգավորվեն՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, տարընթերցումներ Ղարաբաղի կարգավիճակի և միջանցքների բացման հարցում։ Նա ոչ պակաս կարևոր է համարում արտաքին խաղացողների դերը։

«Կարևոր է նշել, որ հրադադարը պետք է սկսվի ռուսական միջնորդության շնորհիվ։ Շատերը հայտարարում են, որ Ռուսաստանը գլուխ չի հանում, բայց մի՞թե քննադատները լավ ծրագիր ունեն, որևէ բան, որը կհաղթահարի բազմամյա ատելությունն ու երկու հարևանների միջև խնդիրները»,-նշեց Մարկեդոնովը։

Վերլուծաբանը վստահ է, որ միայն փոքր քայլերով կարելի է հասնել իրավիճակի շտկման։ Հազիվ թե հաջողվի մեկ օրում երկու երկրների հարաբերություններում արմատական առաջընթաց ապահովել։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին` ժամը 03:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала