Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Andranik GhazaryanЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
ԱԳՆ–ն դատապարտում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարարությունը` անդրադառնալով ադրբեջանական կողմի գործողություններին։

Защитный шлем азербайджанского военнослужащего. - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
Հայկական կողմն ունի 3 զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են

Հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ծավալվել են տեղային մարտեր։ Կան մարդկային կորուստներ։

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Ադրբեջանական զինծառայողները կրակում են բնակավայրերի վրա. Արման Թաթոյան

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը խստորեն դատապարտում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։

Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը, ըստ ԱԳՆ–ի, ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն