Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են. Գեղարքունիքի մարզպետ

© Sputnik / Hovhannes ShoghikyanГубернатор Гегаркуника Гнел Саносян у здания муниципалитета города Варденис (28 июля 2021). Варденис
Губернатор Гегаркуника Гнел Саносян у здания муниципалитета города Варденис (28 июля 2021). Варденис - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
Բաժանորդագրվեք
Մարզպետի խոսքով` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, բնակավայրերում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ժամը 10.40–ի դրությամբ համատեղ քննարկումների և պայմանավորվածության արդյունքում հրադադար է հաստատվել, որը մինչ այս պահը չի խախտվում։ Տեղեկությունը Գեղարքունիքում գտնվող Sputnik Արմենիայի նկարահանող խմբին ասել է Գեղարքունիքի մարզետ Գնել Սանոսյանը։

«Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են, և հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։ Գիշերը մեկ դիրքում ունեցել ենք խնդիր, որտեղ մարտեր են ընթացել, մեր տղաներն են զոհվել, բայց արագ վերականգնվել է այդ դիրքային խնդիրը, և ողջ սահմանագծում որևէ այլ փոփոխություն չկա»,–ասաց նա։

Մարզպետի խոսքով` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, բնակավայրերում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։

Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

«Այս ընթացքում հասցրել եմ բնակավայրերում լինել։ Իհարկե բոլորն էլ որոշակի անհանգստություն ունեն կապված ստեղծված իրավիճակի հետ, բայց խուճապ չկա»,–ասաց նա։

Մարզպետի խոսքով` Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար անկանոն կրակում է համայնքների ուղղությամբ, քանի որ այդ կրակոցները խոշոր տրամաչափերի զինատեսակներից չեն, համայնքներում վնասներ չկան։

Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են միայն Սոթքի հանքի աշխատակիցները։

Ավելի վաղ Սանոսյանը հայտնել էր, որ ունենք 3 զոհ, 4 վիրավոր, որոնցից 3–ի վիճակը բավարար է, իսկ մեկի վիճակը բավականին ծանր։ Բոլորը Վարդենիսի բուժկենտրոնում առաջնային օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան։

ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала