Մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ․ ՊՆ

© Sputnik / Aram Nersesyan11-классники готовятся к военной жизни в военно-тренировочном лагере по пилотной программе МОНКС
11-классники готовятся к военной жизни в военно-тренировочном лагере по пилотной программе МОНКС - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել

«Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են:»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Լրահոս
0