«Թևանցելով, դիրքը հետ ենք գրավել». տեսանյութ հարձակման ենթարկված հայկական դիրքից

Գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանի խոսքով`մարտական դիրքի անձնակազմը մինչև վերջ մարտ է վարել։

«Զինուժ մեդիան» բացառիկ կադրեր է հրապարակել այս գիշեր Գեղարքունիքում ադրբեջանական հարձակման ենթարկված դիրքից, զրույցել սպայական կազմի հետ։

44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ

Գեներալներից մեկը նշում է, որ մեր զինծառայողները ոնց եղել են, էդպես էլ կան` «արյան գնով, հոգով մինչև վերջ կանգնած տղերք են»։

Գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանի խոսքով`մարտական դիրքի անձնակազմը մինչև վերջ մարտ է վարել, պահել է հարևան դիրքի մատույցները, մինչև որ գումարտակն իր ուժերով կազմակերպել է հակագրող և հակառակորդին կորուստներ պատճառելով, հետ շպրտել նախնական դիրքեր։

«Այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է, որովհետև ինչպես տեսանք` հակառակորդին հնարավոր չէ վստահել»,–ասաց նա։

Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ

Դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանն էլ նշում է, թե ինչպես են դիրքը գրավել։

«Մեր ստորաբաժանման կազմով, մարտավարություն մշակելով, հակառակորդին շրջանցելով, թևանցելով, դիրքը հետ ենք գրավել»,–ասում է Գրիգորյանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն