Ապարանում լեռնադահուկային համալիր կկառուցվի. տեղում նաև խաղատուն կբացվի

© Sputnik / Andranik GhazaryanТуман
Туман - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեռնադահուկային համալիրը տարեկան 500 000 զբոսաշրջիկի կսպասարկի և կարող է մրցունակ լինել ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային շուկայում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր կկառուցվի։ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ծրագիրն իր մեջ կներառի լեռնադահուկային համալիրի կառուցումը, նաև զվարճանքի վայրեր կբացվեն։

«Ըստ ծրագրի` 30 մլրդ դրամ կներդրվի, որից 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Ծրագիրը կյանքի կկոչվի 2 տարում և կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ»,–ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` լեռնադահուկային համալիրը տարեկան 500 000 զբոսաշրջիկի կսպասարկի և կարող է մրցունակ լինել ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային շուկայում։

Посетители канатной дороги в Цахкадзоре - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
Դահուկներ, ճոպանուղի, ձյուն. ինչ արդյունքներ է տվել ձմեռային զբոսաշրջությունը Ծաղկաձորում

Քերոբյանը նշեց` համալիրի ստեղծմամբ տուրիստական հոսքերը Ռուսաստանից, Իրանից և Եվրոպային կավելանան, իսկ Հայաստանի ՀՆԱ–ն 0.2 տոկոսով կաճի։

Ի դեպ, տարածքում նաև խաղատուն և ճոպանուղի է կառուցվելու։

Կառավարության կայքում տեղադրված ծրագրի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ ՀՀ-ն՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ դիրքերում. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանի Հանրապետությունը, որից հետո Ադրբեջանի Հանրապետությունն է։

Ձյուն և արագություն. Ծաղկաձորում հավաքվել են դահուկորդներ ամբողջ աշխարհից. լուսանկարներ

ՀՀ-ում կա գործող 2 հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց:

Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, երկրորդ տեղում են ԻԻՀ-ից ժամանող այցելուները: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Ծաղկաձորում ճոպանուղու օրական տոմսն արժե 12 000 ՀՀ դրամ (շուրջ 25 դոլար), իսկ Վրաստանում` 40 լարի (շուրջ 15 դոլար):

Օլիմպիադայից `«մարդու». ռուս դահուկորդուհիներն ամուսնության առաջարկ ստացան օդանավակայանում

Լրահոս
0