Արման Դարչինյանը հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

© Sputnik / Asatur YesayantsАрман Дарчинян во время поединка на Олимпийских играх в Токио (29 июля 2021). Япония
Арман Дарчинян во время поединка на Олимпийских играх в Токио (29 июля 2021). Япония - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Քառորդ եզրափակիչում հաղթելու դեպքում Արման Դարչինյանն առնվազն կապահովի բրոնզե մեդալը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում իր առաջին մենամարտն անցկացրեց 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:

© Sputnik / Asatur YesayantsԱրման Դարչինյան
Արման Դարչինյանը հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Արման Դարչինյան

1/8 եզրափակչում Դարչինյանի մրցակիցը Սլովակիան ներկայացնող Անդրեյ Շեմեկն էր: Եվրոպական խաղերի փոխչեմպիոն սլովակ բռնցքամարտիկի հետ մենամարտում Արման Դարչինյանը միայն առաջին ռաունդում խնդիրներ ունեցավ։ Առաջին ռաունդում մրցավարները հաղթանակը շնորհեցին սլովակին։ Բայց հաջորդ երկու ռաունդներում Դարչինյանը պրեսինգի ու դիպուկ հարվածների շնորհիվ բեկեց մենամարտի ընթացքը, ու իվերջո բոլոր հինգ մրցավարները ընդհանուր հաղթանակը շնորհեցին Արման Դարչինյանին։

© Sputnik / Asatur YesayantsԱրման Դարչինյան
Արման Դարչինյանը հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Արման Դարչինյան

Քառորդ եզրափակիչում Դարչինյանը մրցելու է ֆիլիպինցի Էումիր Մարցիալիի հետ։

Հաղթելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի օլիմպիական բրոնզե մեդալը։ Հավելենք, որ հուլիսի 31–ին Դարչինյանն իր երկրորդ մենամարտը օլիմպիական ռինգում կանցկացնի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

Օլիմպիադային մասնակցում է 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք մրցում են 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն