Գեղարքունիքում երկրաշարժ է գրանցվել

© Photo : Matt Katzenberger / сейсмограф
сейсмограф - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Կոտայքում և Տավուշում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքում այսօր երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Отходы меднохимического комбината недалеко от Алаверди - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզում

«Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Լրահոս
0