Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանն ուզում է կանխել հնարավոր լայնամասշտաբ պատերազմը Հարավային Կովկասում. իրանագետ

© Sputnik / Andranik GhazaryanГарик Мисакян
Гарик Мисакян - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հայտարարությանը, որն առնչվում է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամությանը։
Միսակյան. «Թուրք–ադրբեջանական տանդեմի ուժեղացումը նույնպես լուրջ մարտահրավեր է Իրանի համար»

Արցախյան հակամարտության ողջ ընթացքում Իրանը միշտ հանդես է եկել հայտարարություններով և ցանկություն հայտնել դառնալու միջնորդ պետություններից մեկը, ու հաշվի առնելով նաև վերջին պատերազմից հետո թուրքական գործոնի ակտիվացումը` Իրանը ձգտում է հետ չմնալ գործընթացներից և որևէ ձևաչափով փորձում է ներգրավվել բանակցություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Բազմիցս առաջարկվել է «3+3» ձևաչափը և Խաթիբզադեի հայտարարությունը որոշակիորեն վերաբերում է նաև այդ ձևաչափին։ Անկախ ամեն ինչից, հիմնական զսպող գործոնը Ռուասատանն է, և հայկական կողմը բազմիցս դիմել է հենց ռուսական միջնորդությանը, իսկ իրանական կողմը ցանկանում է իր հայտարարություններով կանխել հնարավոր լայնամասշտաբ պատերազմը  Հարավային Կովկասում, իր անմիջական սահմանների մոտ»,– ասաց իրանագետը։

Միսակյանի կարծիքով` արցախյան վերջին պատերազմի ընթացքում իրանական զորքերի կուտակումը պետական սահմանին վկայում է այն մասին, որ հարևան երկրում իսկապես կար լուրջ անհանգստություն` կապված ռազմական գործողությունների էսկալացիայի, միջպետական ճանապարհների անվտանգության հետ, հետևաբար կայունությունն ու խաղաղությունը բխում են նաև Իրանի կենսական շահերից։

Официальный представитель министерства иностранных дел Ирана Саид Хатибзаде - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Սաիդ Խաթիբզադե

«Այդուհանդերձ, թուրք–ադրբեջանական տանդեմի ուժեղացումը, զուտ քաղաքական առումով, նույնպես լուրջ մարտահրավեր է Իրանի համար, որն առնչվում է նրա ազգային անվտանգության համակարգին, և տարածաշրջանում ապակայունացումը կարող է խաթարել այդ համակարգի բնականոն կենսագործունեությունը, առավել ևս, որ Իրանն իր ներսում ունի թուրքալեզու բնակչության հետ կապված անջատողական խնդիրներ, հետևաբար, Թեհրանը ցանակնում է անպայման ներգրավվածություն ունենալ հարավկովկասյան զարգացումներում` հանդիսանալով զսպող գործոն»,– ասաց իրանագետը։

Միսակյանի գնահատմամբ` ներգրավվելով քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում` Իրանն, ըստ էության, լուծում է նաև իր խնդիրները տարածաշրջանում։

Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում

Ըստ նրա` մինչ արցախյան 44-օրյա պատերազմն իշխում էր այն տեսակետը, որ Հարավային Կովկասում հեգեմոն դիրք ունի Ռուսաստանը, բայց Թուրքիայի մուտքից հետո Իրանում արդիական է դարձել այն տեսակետը, որ իրենք նույնպես կարող են ակտիվորեն ներգրավվել գործընթացներում։          

Հիշեցնենք` Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն այսօր հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար, ինչպես նաև պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունները կարգավորելու համար։

Սաիդ Խաթիբզադեն նաև նշել էր, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն