Մեր պարտության դառը փորձից դասեր են քաղում գերտերությունները. իսկ ի՞նչ ենք անում մենք

© Sputnik / Валерий МельниковВоеннослужащий армии обороны Карабаха на одной из улиц в селе Тагавард Мартунинского района (11 декабря 2020). Карабах
Военнослужащий армии обороны Карабаха на одной из улиц в селе Тагавард Мартунинского района (11 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
​Եկեք անկեղծ լինենք։ Ամիսներ շարունակ հայաստանյան տարբեր գործիչներ և ընդդիմադիր ուժեր անընդհատ ասում են, որ մենք լուրջ դասեր պիտի քաղենք անցած տարվա պատերազմից, մինչդեռ իշխող ուժը դեռ նոր մտադիր է հանձնաժողով ստեղծել պարտության պատճառները ուսումնասիրելու համար։

 

Հզոր տերությունները դասեր են քաղում հայ-ադրբեջանական պատերազմից, արդյոք մե՞նք էլ ենք քաղում

Եկեք առաջ չընկնենք և չփորձենք գուշակել այդ հանձնաժողովի վերջնական եզրակացության բովանդակությունը, մանավանդ բոլորս հրաշալի գիտենք, որ մեր այս պառակտված հասարակությունում այլևս ոչ մի պնդում միանշանակ չի ընդունվում։

Սակայն, երևի թե, կարող ենք փաստել այդ պատերազմի հետ կապված առնվազն մեկ ակնհայտ հանգամանք՝ ռազմական գործողությունների ժամանակ հսկայական դեր կատարեցին անօդաչու թռչող սարքերը։ Սա չեն հերքում ո՛չ տեղացի, ո՛չ էլ արտասահմանցի մեկնաբանները։

Назели Багдасарян - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
ՌԱԴԻՈ
Իշխող ուժը պատրաստ է քննել պատերազմի բոլոր խութերը. Բաղդասարյանն է վստահեցնում

​Վաշինգտոնում լույս տեսնող «Ֆորեյն փոլիսի» հանդեսը գարնանը հրապարակել էր թռչող սարքերի վերաբերյալ մի վերլուծություն, որը վերնագրել էր այսպես. «Ամերիկյան բանակը դպրոց է գնում՝ ուսումնասիրելու Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության փորձը»։ Այո, վերջին պատերազմի՝ մեզ համար, մեղմ ասած, ոչ շահեկան ավարտից հետո աշխարհի տարբեր ծայրերում շատերն են ջանում հասկանալ, թե ինչ պատահեց։

Մեջբերեմ նույն հոդվածից. «Երբ Ադրբեջանը հաստատեց Հայաստանի նկատմամբ իր գերակայությունը Լեռնային Ղարաբաղում՝ հաղթելով օդային ճակատամարտը թուրքական անօդաչու սարքերի շնորհիվ, ամերիկացի ռազմագետները սկսեցին հասկանալ մի բան՝ հակառակորդի զինվորներին հետապնդելն ու ոչնչացնելը շատ ավելի հեշտ է դառնում և շատ ավելի էժան, որովհետեւ ոչինչ չկասկածող զինվորը կարող է դրոնի օգնությամբ սպանվել նույնիսկ զուգարան գնալիս»։

​Իհարկե, մեզ համար շատ հետաքրքիր է նաև Ֆրանսիայի փորձը, մանավանդ որ Երեւանում այդ երկրի դեսպանը վերջերս պաշտպանության ոլորտում հնարավոր համագործակցության մասին ակնարկներ է անում, որոնք որքան ինտրիգային են, այնքան էլ անորոշ ու անհստակ։ Բայց մի բան կարելի է հաստատ պնդել՝ Փարիզում էլ են ուսումնասիրում անցած տարվա պատերազմում մեր պարտության պատճառները, որովհետև՝ դատելով մասնագետների գնահատականներից, Ֆրանսիայում էլ մինչև հիմա պատշաճ ուշադրություն չէին դարձնում նոր իրողություններին։

Լոնդոնը Բաքվի կողքին է. 100 տարի առաջ ինչ պատասխանեցին զանգեզուրցիները բրիտանացի գեներալին

Ահա թե մի քանի օր առաջ ինչ է գրել «Լը Մոնդ» թերթը. «Ֆրանսիան լրջորեն հետ է մնում անօդաչու թռչող սարքերի նկատմամբ իր ռազմավարությունում։ Մենք փաստորեն զրոյից ենք սկսում», - փաստում է ֆրանսիական պարբերականը՝ հիշեցնելով. «2020 թվականին Ադրբեջանի դրոնները, որոնք պատրաստված էին թուրքական կամ իսրայելական տեխնոլոգիաների հիման վրա, վճռորոշ դեր խաղացին Հայաստանի պաշտպանության միջոցների դեմ պայքարում»։

​Թերթի հոդվածագիր Նիկոլյա Բարոտը եզրափակում է. «2000-ականներին Ֆրանսիան բաց թողեց դրոնների արտադրությանը զարկ տալու իր շանսը։ Այժմ շատ հստակ հանձնարարական կա՝ արմատապես փոխել վերաբերմունքը և տասնապատկել այդ սարքերի քանակը մեր բանակում. եթե 2017 թվականին ունեինք ընդամենը 250 դրոն, ապա 2023 թվականին պետք է հասցնենք դրանց թիվը 3 հազարի», - գրում է «Լը Մոնդը»։

БПЛА израильской армии Heron во время показа на базе ВВС Пальмахим  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
ԱԹՍ–ն «ինքնագլուխ» գրոհել է մարդու դեմ, կամ եկել է մեքենաների տիրապետությանը ժամանակը

​Ինչպես տեսնում եք, մենք ունեցանք պարտության դառը փորձ, բայց առայժմ դրանից դասեր են քաղում այլ պետություններ։ Իսկ մե՞նք։ Կասեք՝ դե հիմա, իհարկե, արդեն անիմաստ է մեղադրել նախկիններին և ներկաներին։ Բայց ախր ինչպես չհիշես, որ տարբեր ցուցահանդեսներում մենք մեր հայկական անօդաչու սարքերն էինք գովաբանում, նույնիսկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսներից մեկում դրանք ցուցադրվեցին հանրությանը, այնինչ 44–օրյա պատերազմը լուսաբանող արտասահմանցի լրագրողները զարմանքով հարց էին տալիս. «Բա որտե՞ղ են այդ հայկական դրոնները, ինչո՞ւ դրանք չտեսանք»։

​Ու մեկ էլ հիշում եմ, որ 2018 թվականին Երևանում բացված «Արմհայթեք» միջազգային ցուցահանդեսում մեր ընկերություններից մեկի ներկայացուցիչը՝ Արմեն Վարդանյանը, լրագրողներին պատմում էր. «Այս թռչող սարքը՝ կամիկաձեն, մենք նախագծել էինք դեռ 7 տարի առաջ, բայց այն որևէ մեկին չհետաքրքրեց։ Եվ միայն 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցավ առաջին փորձարկումը»։

Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը

​Նկատեք՝ այն կարճատև պատերազմից հետո գոնե սկսեցինք փորձարկել։ Ի՞նչ ենք անում այս վերջին՝ աղետաբեր պատերազմից հետո։ Միգուցե ռազմական գաղտնիքների մասին մեզ ուղղակի տեղյակ չե՞ն պահում, և ճիշտ էլ անում են։ Համենայնդեպս այն, ինչ հայտնի է, ընդամենը սա է՝ առայժմ ազգովի փող ենք ուզում հավաքել դրոնների համար առաջին թռիչքուղին կառուցելու նպատակով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն