Շանսերը վատը չեն, կամ ինչ պետք է անի Հայաստանը ԱՄՆ–ում Փալոնեի ուղղումն առաջ տանելու համար

© AP Photo / Manuel Balce CenetaКапитолий США во время заката (12 ноября 2019). Вашингтон
Капитолий США во время заката (12 ноября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
ԱՄՆ-ում բավականին դրական իրավիճակ է ստեղծվել՝ հայկական դիրքորոշումն առաջ մղելու և Բաքվի համար «բարենպաստ» մի շարք նախագծեր դուրս մղելու համար։ Սակայն ամբողջ հարցն այն է, թե կկարողանա՞ արդյոք հայկական դիվանագիտությունն այդ ուղղությամբ հաջողությունների հասնել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Ներկայացուցիչների պալատի կողմից Փալոնեի ուղղման ընդունումը նշանակալի իրադարձություն է, սակայն դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ն կհրաժարվի Բաքվին ռազմական օգնություն ցուցաբերելու գաղափարից։ Դրա համար Երևանը, հայ համայնքը և լոբբիստական կառույցները դեռ շատ անելիք ունեն։

Նախօրեին ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեն, ելույթ ունենալով Կոնգրեսում, ներկայացրեց Ադրբեջանին ֆինանսական օգնությունից զրկելու վերաբերյալ իր առաջարկը: Իր ելույթում կոնգրեսականը նշեց Փալոնեի ուղղումը և հայտարարեց Արցախին օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին։ Նրա նախաձեռնությանը սատարեց Ներկայացուցիչների պալատը։

Штаб-квартира Государственного департамента США в Вашингтоне - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ սա ընդամենը առաջին փուլն է։ ԱՄՆ օրենսդրության համաձայն `անհրաժեշտ է, որ օրինագիծը հաստատվի Սենատի կողմից, այնուհետև ուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման:

«Օրինագիծն ուժի մեջ կմտնի միայն նախագահի ստորագրումից հետո։ Այդ դեպքում ԱՄՆ-ն կդադարեցնի Ադրբեջանին հատկացվող օգնությունը հաջորդ ֆինանսական տարում»,-Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ այս տարվա համար կանխատեսումներ անել պետք չէ։

Փորձագետը հիշեցրեց, որ դեռևս 2021 թ․-ի սկզբին ԱՄՆ-ն երկարացրել էր «Ազատության աջակցության մասին օրենքի» 907-րդ ուղղման գործողության կասեցումը, որը թույլ էր տալիս Ադրբեջանին ուղղակի օգնություն ցուցաբերել, այդ թվում՝  ռազմական բնույթի: Օրենքի շրջանակներում 1992 թ․-ից մինչ օրս Վաշինգտոնը Բաքվին 1,5 մլրդ դոլար է տրամադրել։

907 բաժնի գործողության կասեցման հարցը տարեսկզբին բարձրացրել էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 65 անդամներ: Նրանք դիմել էին Հատկացումների կոմիտե՝ կոչ անելով Հայաստանին և Արցախին 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել։ Կոնգրեսականները նաև կոչ էին արել չշարունակել 907-րդ հոդվածի գործողության կասեցումը և դադարեցնել ռազմական օգնության հատկացումը Ադրբեջանին: Սակայն առաջարկը մերժվել էր։

ԱՄՆ դեսպանը ՊՆ ներկայացուցիչների հետ այցելել է Գեղարքունիքի մարզ

Մինասյանը նշեց, որ փոփոխությունների ուժի մեջ մտնելու դեպքում օրինագիծը կարող է սահմանափակել 907 ուղղման գործողությունը և Բայդենի վարչակազմին թույլ չտալ կրկին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին:

Նա ընդգծեց, որ դրան դեռ հասնել է պետք։ Ընդհանուր առմամբ, հայկական կողմի և լոբբիստական կառույցների գրագետ աշխատանքի դեպքում կարելի է գործը գլուխ բերել, քանի որ Վաշինգտոնում Բայդենի նախագահ դառնալուց հետո բավականին բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել։

Турецкий беспилотник Bayraktar TB2 Ground - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում էր, որ Ադրբեջանը որոշակի կշիռ ունի և նշանակալի խաղացող է տարածաշրջանում։

Նրա նախագահության ընթացքում 2017-2020 թթ․-ին Ադրբեջանին հատկացվել է շուրջ 105 մլն դոլար օգնություն, այն դեպքում, երբ Հայաստանին 16,1 մլն դոլար է հատկացվել։ Այսպիսի տարբերությունն առաջին հերթին պայմանավորված էր Թրամփի արտաքին քաղաքականության առանձնահատկություններով։

Բայդենի նախագահ դառնալուց հետո շատ բան է փոխվել։ Վաշինգտոնը փոխում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ։ Ներկայումս մոտեցումների վերանայման փուլն է ընթանում, ինչից էլ կարող է օգտվել հայկական դիվանագիտությունը։

«Շանսերը վատը չեն։ Այս համատեքստում կարևոր են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։ Ադրբեջանը շարունակում է խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և այդ հանգամանքը պետք է ճիշտ օգտագործվի և մատուցվի միջազգային խաղացողներին, ինչպես նաև Վաշինգտոնին՝ Սենատում որոշակի հաջողությունների հասնելու համար»,-ասաց փորձագետը։

Ավելի մեծ արդյունավետության համար նա առաջարկում է զանազան ինստիտուտներ ներգրավել, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ջանքերը ներդաշնակեցնել սփյուռքի կազմակերպությունների հետ։ Նշանակալի պետք է դարձնել նաև Երևանի տեղեկատվական քաղաքականությունը և ամերիկյան հասարակության հետ աշխատանքը, ինչի վրա ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ են ծախսում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն