00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարաշահումներ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում. պետությանը լուրջ վնաս է հասցվել

© Sputnik / Алексей Сухоруков / Անցնել մեդիապահոցБольничный коридор, архивное фото
Больничный коридор, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Բաժանորդագրվել
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում հանցավոր չարաշահումներ են կատարվել, որոնց արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Анна Акопян посетила клинику детской гематологии и онкологии (10 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2020
Սկանդալ Արյունաբանականում. ինչու աղմկեցին բժիշկներն ու ինչ են անելու առանց Աննայի

Նշվում է, որ առերևույթ չարաշահումները վերաբերում են ընկերության պաշտոնատար անձանց կողմից պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելուն։

Թվով 45 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքն ամբողջությամբ չի տրամադրվել, իսկ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել։

Դատախազությունը պարզել է նաև, որ 2018թ.-ի ընթացքում ընկերության մեկ բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տեղափոխված հիվանդների  բուժման համար ոչինչ չի արվել, սակայն փաստաթղթերով ներկայացվել է, իբր 30%-ը փոխհատուցվել է։

Դրանից բացի, 2018թ.-ի ընթացքում անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունները ներկայացվել են «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդների բժշկական օգնության ծառայությունների» անվան տակ:

ԱԱԾ–ն բացահայտել է մի խումբ պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունները

Վերոնշյալ ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հաստատությունից ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում:

Նկատի ունենալով, որ ՊՎԾ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ (լիազորությունների չարաշահում)։

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Համայնքային հողը որդուն է վաճառել. Ջրաշենի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Լրահոս
0