ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 3-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-2-ին՝ շրջանների զգալի մասում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Թարգմանիչ ունեմ»․ Հարոյանը՝ իսպանական նոր թիմի, մարզչի և ֆուտբոլիստների մասին
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մահացել է արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը
Մայրաքաղաքում հուլիսի 30–ի գիշերը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +31...+33 աստիճան։