«Հող իմ, ների՛ր ինձ, ես այսօր քնեցի երկար». Արմեն Շեկոյան

CC BY 4.0 / FOTO BY ARMEN GHAZARYAN / Armen Shekoyan (cropped, resized and color corrected)Писатель, поэт и журналист Армен Шекоян
Писатель, поэт и журналист Армен Шекоян - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Եկեք անկեղծ լինենք, մի քառյակն էլ բավական է կռահելու համար, թե ով է գրել։
Արմեն Շեկոյան. «Հո′ղ իմ, ների′ր ինձ, ես այսօր քնեցի երկար»

«Ես եկել եմ ու մի քիչ էլ գըլգըլալեն դեռ կըհոսեմ: Ես գրում եմ, որովհետև դուք չեք թողնում, որ ես խոսեմ»։

Այո՛, Արմեն Շեկոյանն է, որը կյանքից հեռացավ այս հինգշաբթի։

Ու պոետն, անկասկած, ճիշտ էր, երբ կեսլուրջ-կեսկատակ պնդում էր, թե Հայաստանում գրեթե մարդ չկա, որն իրեն չճանաչի։

 «Ինձ գիտեն բոլոր ճարտասանները, բոլոր հին ու նոր սուտասանները, բոլոր առնետներն ու մուտանտները, բոլոր հին ու նոր դեպուտատները, ինձ գիտի Իսոն, գիտի Վարուժը, գիտի Արամոն, գիտի Մերուժը, գիտի Աննան ու գիտի Սաթիկը, գիտի Հայկազը, գիտի Թաթիկը, գիտեն Աքիլեսն ու Հոմերոսը, գիտի Լորիսը, որ նորեն հոս է»…

Президент Армен Саркисян приветствует боксера Ованнеса Бачкова после победы в 1/16 финала на Олимпиаде в Токио - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
Օլիմպիադան և Պանդորայի արկղը, կամ երբ Սարգսյանը չի կարող բարձրաձայն քաջալերել մարզիկներին

«Լորիսը, որը նորեն հոս է», այն բազմաթիվ մարդկանցից մեկն է, որոնց անունները Արմեն Շեկոյանը հիշատակել էր «Երևան հյուրանոց» պոեմում՝ քաջ գիտակցելով, թե ինչ է կատարվելու։ Մեկ այլ պոետի՝ Վիոլետ Գրիգորյանի հետ զրույցում բանաստեղծը պատմել է. «Ահա էդպիսի մի պոեմ գրեցի ու տպագրելուց հետո հասկացա, որ մարդիկ իրենց անունները չափից ավելի են սիրում, որովհետև ում անունը, որ հիշել ու գրել էի, էդ պոեմիցս շատ գոհ էին, իսկ ում անունը մոռացել էի, շատ դժգոհ էին ու ինձ տեսնելիս ասում էին`«Յանի էդ ի՞նչ ես գրել»:

«Էդ ինչ ես գրել»-ը շարունակվեց նաև այն ժամանակ, երբ բանաստեղծը 50-ից հետո դարձավ արձակագիր. «Երբ վերջերս սկսեցի վրա-վրա պատմվածքներ տպագրել մեր, էսպես կոչված, նոր ժամանակների մասին, ոմանք կարծիք հայտնեցին, որ իմ էդ պատմվածքները շատ դաժան են, և որ ես փաստորեն մեր էս նոր կյանքից վերցնում եմ բացառապես բացասական ու վատ բաները և ուրեմն, լավատեսական ոչ մի լիցք չեմ հաղորդում իմ ընթերցողներին:

Ես, իհարկե, չեմ պատրաստվում կիսել էդ կարծիքը, որովհետև իմ էդ պատմվածքներում, ճիշտ է, պատկերել եմ նաև խեղճուկրակ մարդկանց, որոնք, պատրաստ չլինելով նոր ժամանակներին, կանգնեցին փաստի առաջ։ Բայց այդուհանդերձ, ես, էդ խեղճ ու թշվառ մարդկանց վիճակները նկարագրելով հանդերձ, կամեցել եմ հուշել ու հասկացնել իմ պակաս թշվառ ընթերցողներին, որ եթե իմ թշվառ հերոսները դիմացել ու դիմանում են մեր էս նոր կյանքին, ապա իրենք՝ այսինքն` պակաս թշվառները, պիտի որ դիմանան ու դիմանան»:

Подсолнухи. Музей Ван Гога в Амстердаме - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը

Ինքը՝ Արմեն Շեկոյանը, դիմանում էր ամեն ինչին։ Որովհետև Փողոցի տղա էր։ «Ես ծնվել ու մեծացել եմ մի վայրում, որի մի մասը կոչվում էր Շիլաչի, մի մասն էլ՝ Մետաքս, ու դրանց արանքում մի փողոց կար, որը բառացի կոչվում էր՝ Փողոց։ Որ հարցնում էին՝ որտեղի՞ց ես, ասում էի՝ Փողոցից եմ, դրա համար գրքիս մեջ մեծատառով եմ գրել, որովհետև այդ թաղամասը չէր ենթարկվում ո՛չ Շիլաչիին, ո՛չ Մետաքսին ու անկախ իր համար կար։ Այդ Փողոցն իմ ծննդավայրն էր, ու ես էլ Փողոցի տղա էի»։

Հավատքի և հայրենասիրության մասին. «Ես եկեղեցի գնում եմ, բայց ինձ հավատացյալ չեմ համարում, որովհետև ինքս իմ անձնական շահի ու հոգեկան հանգստության համար եմ եկեղեցի գնում, այլ ոչ թե` Աստծուն փառաբանելու: Այսուհանդերձ, հային ու հայ գրողին փոքր-ինչ քրիստոնյա լինելը երբեք չի խանգարի: Գոնե մուլտֆիլմի էն կատվի չափ քրիստոնյա լինենք ու ժամանակ առ ժամանակ իրար ասենք. «Ребята, давайте жить дружно»։ Եթե դու ազգային ծիրան ես ծախում, իսկ մեկ ուրիշը` ապազգային բանան, դա դեռ չի նշանակում, թե դու ավելի ազգասեր ու հայրենասեր ես, հայրենասերը նա է, ով չի թերակշռում»:

«Երեխա չունեցա, բայց այստեղ հանգչող զինվորներն իմ որդիներն են». Արշալույս Խանջյան

Համաձայնե՛ք, Արմեն Շեկոյանի այս անպաճույճ բանաձևը՝ հայրենասերը նա է, ով պարզապես չի թերակշռում, դժվար թե ընկալելի լինի իր հիշատակած այն ճարտասանների համար, ովքեր սովոր են հայրենասիրական ճառեր արտասանել ամենաբարձր ամբիոններից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն