Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա

© Photo : Facebook / Arman TatoyanОмбудсмены Армении и Карабаха Арман Татоян и Гегам Степанян на встрече с докладчиком ПАСЕ Полом Гаваном и генеральным секретарем комитета ПАСЕ по миграции Марком Невиллом (24 мая 2021). Еревaн
Омбудсмены Армении и Карабаха Арман Татоян и Гегам Степанян на встрече с докладчиком ПАСЕ Полом Гаваном и генеральным секретарем комитета ПАСЕ по миграции Марком Невиллом (24 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Գավանը նկատել է, որ այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կողմերի միջև միջադեպերի քանակն աճել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պահպանել հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը` հավելելով, որ Գավանը նշել է, որ հրադադարը պետք է վերականգնել սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որի հետևանքով հայկական կողմից 3, իսկ ադրբեջանական կողմից 1 զինծառայող զոհվեց:

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
«Ողջունում ենք». ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

«Դժբախտաբար, այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կողմերի միջև միջադեպերի քանակն աճել է։ Այս միջադեպերը լարվածությունը հասցրել են նոր մակարդակի՝ զինվորների վիրավորումներով և մարդկային կորուստներով։ Սա ինձ շատ է անհանգստացնում։ Ես կապի մեջ եմ եղել երկու կողմերի հետ, և կարող եմ ասել` երկուսն էլ ուզում են խուսափել իրադրության վատթարացումից»,–ասել է նա։

Գավանի խոսքով` քանի դեռ բռնությունը չի դադարեցվել, չեն կարող լուծվել հումանիտար այն հիմնախնդիրները, որոնք սահմանի երկու կողմերում գտնվող անձանց կյանքի վրա են ազդում։ Նա կոչ է արել նրանց, ովքեր անհանգստացած են այս վիճակով, ցույց տալ իրենց պատասխանատվությունը խաղաղության և հաշտեցման գնալու հարցում։

«Հետևաբար, հույս ունեմ, որ 2 երկրները հետ կկանգնեն իրավիճակն ավելի վատթարացնող քայլերից: Մենք պետք է խոսափենք հակամարտության այս շարունակական շրջապտույտից»,–ասել է Գավանը:

ԵԽԽՎ կայքում նշվում է, որ Գավանն իր զեկույցը նախատեսում է ներկայացնել ԵԽԽՎ-ի հաջորդ լիագումար նիստի ժամանակ (սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1):

Города мира. Страсбург - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Անպատասխանատու արտահայտություններ են անում. Եվրախորհրդարանում դատապարտել են Բաքվին

Հիշեցնենք` հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող Փոլ Գավանը Բաքվում հանդիպում կունենա հայաստանցի ռազմագերիների հետ։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Այսօր` հուլիսի 30–ին, Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն