Թուրքիայում հրդեհների արդյունքում կա 4 զոհ և 183 տուժած

© REUTERS / KAAN SOYTURKДевушка смотрит на лесной пожар близ города Манавгат, к востоку от курортного города Анталья (29 июля 2021). Турция
Девушка смотрит на лесной пожар близ города Манавгат, к востоку от курортного города Анталья (29 июля 2021). Турция - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհ է բռնկվել հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերում։ Հյուրանոցների հյուրերն ու անձնակազմը տարհանվել են:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Թուրքական վեց նահանգներում 20 անտառային հրդեհները դեռ չի հաջողվել մեկուսացնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Лесной пожар близ города Манавгат, к востоку от курортного города Анталья (29 июля 2021). Турция - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Թուրքիայում հրդեհներ են․ երեք մարդ է զոհվել

«Վերջին երկու օրվա ընթացքում մեկուսացվել է 63 անտառային հրդեհներից 43-ը։ 20 հրդեհ է շարունակվում Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Կայսերի, Օսմանիե նահանգներում», - հայտնել է նախարարը Twitter-ում։

Առավել ծանր իրավիճակ է Ադանայում, որտեղ մոլեգնում են 6 անտառային հրդեհներ, Անթալիայում և Մերսինում կա 4–ական հրդեհ:

Նախօրեին Փաքդեմիրլին հայտնել էր, որ անտառային հրդեհների մարումը շարունակվում է Թուրքիայի 7 նահանգներում։ Կա չորս զոհ և 183 տուժած։

Հրդեհ է սկսվել նաև հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերում։ Այստեղից իրականացվել է հյուրանոցների հյուրերի և անձնակազմի տարհանում:

Թուրքիայի անտառներում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին ու հյուրանոցներին. տեսանյութ

Լրահոս
0