Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ՊԲ

© Photo : official site of SSES of ArtsakhԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնաբերված զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊԲ–ի` Արցախի գրավյալ տարածքներից զինադադարից հետո տարհանվել է 1620 աճյուն:

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

Լրահոս
0