Լիսկայի տունը խուզարկել են. Սյունիքի նախկին և ներկա մարզպետների որդիները հետախուզվում են

© Photo : BlognewsСурик Хачатрян
Сурик Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2021
Բաժանորդագրվեք
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն Գորիսի կրակոցների դեպքով փնտրում են ու փնտրում, իսկ հայրը շարունակում է մարզպետ աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Գորիսի կրակոցների գործով իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Борьба с преступностью - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի գիշերային կրակոցների մասին

ԶԼՄ–ին հասած հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով նախաքննական մարմինը հետախուզում է հայտարարել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։

«Ըստ էության, կրակոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, և մարզպետի որդու նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում: Նրան փնտրում են ու փնտրում, իսկ հայրն էլ մարզպետ է աշխատում»,–գրում է թերթը:

Հիշեցնենք` հուլիսի 14-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, նրան տեղափոխել էին Երևան:

Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել:

Պարզվել է Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցների շրջանակը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала