«Մոլագարության մեջ են»․ Զախարովան վրդովված է Օլիմպիադային` արևմտյան ԶԼՄ-ների արձագանքից

© Photo : Пресс-служба МИД РФ / Անցնել ֆոտոբանկОфициальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է արևմտյան ԶԼՄ-ների դիրքորոշումը Օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «իսկական մոլագարություն» է անվանել արևմտյան ԶԼՄ-ների արձագանքը Տոկիոյի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության վերաբերյալ:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2021
Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից

«Կարդում ու նայում եմ արևմտյան ԶԼՄ-ները։ Նրանց մոտ իսկական մոլագարություն է Տոկիոյի Օլիմպիադային Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ։ Նրանք վրդովում են  ամեն ինչից՝ մեր մարզիկների մեդալներից, նրանց համազգեստից, բոլոր դավադրություններին ու հարձակումներին թիմի անխռով արձագանքից, մեր հավաքականի ժողովրդական աջակցությունից, անգամ` լրագրողների շապիկների վրա ռուսական խորհրդանիշներից»,- գրել է Զախարովան իր Telegram-ալիքում։

Նա կարծիք է հայտնել, որ «շուտով կսկսեն նախանձել նույնիսկ նրան, որ մեր հավաքականի համազգեստի ու դրոշի վրա օլիմպիական օղակներ կան, իսկ իրենցինի վրա չկան»:

Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

Հիշեցնենք, որ մարզական արբիտրաժային դատարանը (CAS) 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ու ռուսական հակադոպինգային գործակալության (ՌՈՒՍԱԴԱ) միջև վեճի վերաբերյալ որոշումը, որում նշված է, որ ռուս մարզիկները Ռուսաստանի դրոշի ներքո մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը չեն կարող մասնակցել Օլիմպիական ու  Պարալիմպիկ խաղերին:

Տոկիոյի խաղերում ռուս մարզիկները ելույթ են ունենում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշի ու ROC հապավման ներքո (Russian Olympic Committee)։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала