ԼՂ–ում խաղաղապահների հսկողությամբ արևային վահանակներ են տեղադրվել բջջային աշտարակների վրա

© Photo : Минобороны РоссииРоссийские миротворцы обеспечивают безопасность восстановительных работ водопровода в Мартунинском районе
Российские миротворцы обеспечивают безопасность восстановительных работ водопровода в Мартунинском районе - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի վերահսկման և Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի հեռավոր գյուղերում բջջային կապի ալեհավաք-կայմային կառույցներում (կապի աշտարակներում) էլեկտրամատակարարման ժամանակակից արևային համակարգերի տեղադրման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Российские миротворцы сопроводили паломников в монастыри Амарас и Ганзасар - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Խաղաղապահներն Արցախում ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունն Ամարասի վանք
Աշխատանքի ընթացքում հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում արևային վահանակներ կտեղադրեն էլեկտրաէներգիայի կուտակման և շփման գծի մոտակայքում՝ Մարտակերտի շրջանի բնակավայրի շրջաններում տեղակայված բջջային կապի աշտարակների շուրջօրյա անխափան սնուցման համար:
«Այսօր մեր խնդիրն է անվտանգություն ապահովել, որպեսզի աշտարակի վրա սարքավորումներ տեղադրվեն Մարտակերտի շրջանի մոտակա բնակավայրերի բնակիչներին կայուն բջջային կապով և ինտերնետով ապահովելու համար»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։
Ռուս խաղաղապահներն Արցախում նոր վարժանքներ են իրականացրել
Նոր ու ժամանակակից արևային վահանակների մոնտաժումից հետո Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերի բնակիչները կապահովվեն կայուն ինտերնետով և բջջային կապով:
«Մեր ուղևորության նպատակն այսօր տվյալ տեղանքի բնակիչներին բջջային կապով ու համացանցով ապահովելն է։ Արդյունքում կապով կապահովվեն մոտակա տարածքն ու արտադրական կոմբինատը՝ մոտ 2 հազար մարդ», - պատմել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներկայացուցիչ Ալեք Հարությունյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Արցախում գտնվող ռուս խաղաղապահները սնունդ են հասցրել խուլերի միությանը
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն