Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль скорой помощи
Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, որի հետևանքով հիվանդը մահացել է, իսկ նրա քույրը` հոսպիտալացվել։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, որի հետևանքով հիվանդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Инцидент с обстрелянным автмобилем в районе площади Сахарова - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Կրակոցներ Երևանում. հայտնի գործարարին պատկանող մեքենայի վրա կրակոցի հետքեր են եղել
«Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած «Jinbei» մակնիշի և Գեղարքունիքի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Jinbei»-ը, որը հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա, կողաշրջվել է»,–գրում է կայքը։
Վերոհիշյալ ավտոմեքենայով Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ, 60-ամյա Ս. Գևորգյանին, տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը: Կողաշրջման հետևանքով կինը տեղում մահացել է, իսկ նրա 62 ամյա քույրը, որը նույնպես եղել է \տապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը
Ըստ կայքի` վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, որը վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանից դուրս է եկել և չթույլատրվող հատվածով հատել է ճանապարհը, վթարային իրավիճակ է ստեղծել վարորդների համար, ապա բախվել շտապօգնության ավտոմեքենային: Շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, վարորդը պահպանել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:
Երևանում մոտ 30 տարեկան տղամարդ է նետվել Դավթաշենի կամրջից
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն