Ալեն Սիմոնյանը 2–րդ փորձից ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

© Sputnik / Aram NersesyanАлен Симонян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Ален Симонян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
«Քաղաքացիական պայմանագրի» ԱԺ նախագահի թեկնածուն ստացավ Աժ պատգամավորների ձայների մեծամասնությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ ընտրությունը փակ գաղտնի էր անցկացվում։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Ալեն Սիմոնյանը ստացել է 71, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը` ոչ մի ձայն։
Вардан Айвазян на конференции “Демократия и предупреждение конфликтов” Института демократического развития МПА СНГ (29 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
ՌԱԴԻՈ
Կալանավորված պատգամավորները պետք է լինեին ԱԺ–ում. ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը
Հայտնել էինք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նախագահի ընտրությունը և լքեցին նիստերի դահլիճը։ Հարցն այն է, որ ինչպես «Հայաստան» դաշինքի ԱԺ նախագահի թեկնածու Մխիթար Զաքարյանը, այնպես էլ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն` Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են։
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որ նրանց ազատ արձակեն, և 2 պատգամավորներն էլ կարողանան ներկա լինել ԱԺ նիստերին։
Հավելենք, որ առաջին փորձից ԱԺ նախագահ ընտրել չէր հաջողվել` 45 րոպե ընտրությունից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տառասխալ կա։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 71 պատգամավոր է մասնակցել քվեարկությանը. Ալեն Սիմոնյանը 71 ձայն է ստացել, Արթուր Սարգսյանը` 0, իսկ Մխիթար Զաքարյանը` նույնպես 0 ձայն։
Ազգային ժողովի այսօրվա նիստն այսպիսով ավարտվեց։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ 8-րդ նստաշրջանի առաջին նիստը բավական լարված մթնոլորտում էր անցնում, քանի որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պահանջում էին, որ դատախազը ներկայանա ԱԺ և ազատ արձակի իրենց 2 պատգամավորներին։
Նիստը վարող տարիքով ամենաավագ պատգամավորը` Կնյազ Հասանովը, շատ դեպքերում շփոթվում էր և իր անելիքը չէր իմանում։
Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածություն առաջադրվեց. ովքե՞ր են նրանք
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն