Արման Անտոնյանին դանակահարել են հենց իր տանը. դաժան ծեծի են ենթարկել մահակներով

© Sputnik / Асатур ЕсаянцАрман Антонян
Арман Антонян - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Բաժանորդագրվեք
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Արման Անտոնյանին դանակահարելու մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել խմբակցության անդամ Արման Անտոնյանին դանակահարելու դեպքի առնչությամբ։
«Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի, մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի` Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել են նրան։ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախնական գնահատականով` կատարվածը կարող է կապ ունենալ 42-ամյա Արման Անտոնյանի գործունեության հետ։ Հայտարարության մեջ այլ մանրամասներ չեն հայտնում, որպեսզի չխանգարեն նախաքննության ընթացքին։
Инцидент с обстрелянным автмобилем в районе площади Сахарова - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Պարզվել է` ով է Երևանի կենտրոնում կրակել հայտնի գործարարի մեքենայի վրա
«Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։
Հիշեցնենք, որ Արման Անտոնյանը 2018 թվականից Երևանի ավագանու կազմում է: Նա նաև «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն է։ Անտոնյանն անկուսակցական է։
Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала