Ավինյանը որոշել է փոփոխություններ անել իր աշխատակազմում. նա 5 հոգու ազատել է պաշտոններից

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Вице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Բաժանորդագրվեք
Տիգրան Ավինյանը պաշտոններից ազատել է իր գրասենյակի ղեկավարին, խորհրդականներին, օգնականին ու ռեֆերենտին։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մի շարք որոշումներ է ստորագրել, որոնք հրապարակվել են e-gov.am կայքում։
Վահան Հունանյանն ու Սոնա Թևանյանը ազատվել են փոխվարչապետի խորհրդականների պաշտոնից։
Բագրատ Բադալյանն ազատվել է Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, Գևորգ Սահակյանը՝ օգնականի պաշտոնից։
Լուսինե Դայանն էլ ազատվել է ռեֆերենտի պաշտոնից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Վահան Հունանյանը, որը Ավինյանի խորհրդական էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, տեղափոխվելու է ԱԳՆ և խոսնակ է նշանակվելու։
© Photo : Facebook / Vahan HunanyanПресс-секретарь вице-премьера Тиграна Авиняна Ваган Унанян
Пресс-секретарь вице-премьера Тиграна Авиняна Ваган Унанян  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Пресс-секретарь вице-премьера Тиграна Авиняна Ваган Унанян
Վահան Հունանյան
Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածություն առաջադրվեց. ովքե՞ր են նրանք
Նշենք, որ Սոնա Թևանյանը 2021թ. մայիսին էր փոխվարչապետի խորհրդական նշանակվել, Բագրատ Բադալյանը Ավինյանի գրասենյակի ղեկավար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին, Գևորգ Սահակյանն օգնական էր նշանակվել 2020թ. փետրվարին, իսկ Լուսինե Դայանը ռեֆերենտ էր նշանակվել այս տարվա մարտին։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала