Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Արման Անտոնյանին. մանրամասներ

© Sputnik / Asatur YesayantsАрман Антонян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн
Арман Антонян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Բաժանորդագրվեք
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հիվանդանոցում է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քաղաքապետարանից։
«Հայաստան» դաշինքը հոտնկայս ծափահարեց Սյունիքի կալանավորված քաղաքապետների անունը կարդալիս - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
«Հայաստան» դաշինքը ծափահարեց Սյունիքի կալանավորված համայնքապետների անունը կարդալիս
Մեզ հաջողվեց մեր աղբյուրներից մանրամասներ ճշտել։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ օգոստոսի 1-ին, վաղ առավոտյան։ Անտոնյանի վրա հարձակվել են անհայտ դիմակավորված անձինք։ Ավագանու անդամին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Վարկածներից մեկի համաձայն ՝ ավագանու անդամի վրա հարձակվել են քաղաքապետարանում նրա գործունեության պատճառով։
Հիշեցնենք, որ Արման Անտոնյանը 2018 թվականից Երևանի ավագանու կազմում է: Նա նաև «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն է։
Ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала