Հավատքի մարդ եմ, չեմ ուզում Աստծո մոտ գլխիկոր կանգնել. Չարչյանը՝ պատգամավոր դառնալու մասին

© Sputnik / Aram NersesyanАрмен Чарчян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Армен Чарчян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Պրոֆեսորի խոսքով՝ պատգամավոր դառնալով նա ծավալում է քաղաքացիական, ոչ թե քաղաքական գործունեություն։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը, որը իր կյանքում առաջին անգամ է պատգամավոր առաջադրվել և ընտրվել, այսօր Ազգային ժողովի միջանցքում պատասխանեց լրագրողների հարցերին։
Անդրադառնալով բժշկությունից դուրս գալու և քաղաքականությամբ զբաղվելու մասին հարցին՝ Չարչյանն ասաց, որ պատգամավոր դառնալով նա ծավալում է քաղաքացիական, ոչ թե քաղաքական գործունեություն։
Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին
«Թվում էր՝ ես կյանքում ամեն ինչ ունեմ, շատ կոմֆորտ զոնայում եմ ապրում, բազմաթիվ հաջողություններ ունեմ, իմ «շկոլան» եմ ստեղծել․ հենց հիմա իմ աշակերտները տարբեր վիրահատարաններում վիրահատություններ են անում, ես հաճույքով եմ գնում աշխատանքի ու գնում տուն։ Ես այդ ամենը թողեցի ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար՝ ապագա սերունդների համար։ Ես հավատքի մարդ եմ, չեմ ուզում Աստծո մոտ գլխիկոր կանգնել», - ասաց Չարչյանը։
Պրոֆեսորը, սակայն, նշեց, որ շարունակելու է իր բժշկական գործունեությունը։
«Ո՞վ ասաց, որ ես այլևս վիրահատություններ չեմ անելու։ Ես իմ տեսակով բժիշկ եմ։ Եվ որպես ԱԺ պատգամավոր իրավունք ունեմ զբաղվելու իմ գործունեությամբ։ Անշուշտ, վիրահատությունների թիվը կպակասի, բայց երեկոյան, ազատ ժամերիս ես կլինեմ վիրահատարանում», - ասաց Չարչյանը։
Նա խնդրեց՝ իրեն հարցեր չտալ իր դեմ հարուցած քրեական գործի ու կալանավորման հետ կապված՝ ասելով, որ չի ուզում մեկնաբանել դեռևս ընթացող իրավական գործընթացները։
Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը. պաշտպան
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
«Գնահատում եմ նրա վաստակը». Սարգսյանն ընդունել է Չարչյանի կալանքի հարցով մտահոգ բժիշկներին
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала