Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել. ՔԿ

© Photo : official site of the Investigative Committee of RA / Քննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել նրան:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Арман Антонян - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Արման Անտոնյանին դանակահարել են հենց իր տանը. դաժան ծեծի են ենթարկել մահակներով
«Դանակահարություն է տեղի ունեցել, նրան դանակի 11 հարված են հասցրել, Արման Անտոնյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Քննիչները մեկնել են հիվանդանոց, առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,–ասաց նա։
Դեպքի առիթով գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը) , 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձ)։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ին մոտ մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան: Արման Անտոնյանի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր։
Լրահոս
0