00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղրիի մաքսակետի աշխատողները կաշառք են վերցրել, երկուսը կալանավորվել են

© Sputnik / Asatur YesayantsПередача денег
Передача денег - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Բաժանորդագրվել
Աշխատակիցները կաշառքի դիմաց ապօրինի գործողություններ են կատարել, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Մեղրիի մաքսակետի աշխատողների նկատմամբ քրեական գործ է հարուցվել չարաշահումների և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փաստերով, նրանցից երկուսը կալանավորվել են, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Контрольно-кассовая машина - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Հարկային տեսուչները 1.5 մլն դրամի կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար
Նշվում է, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի ավագ մաքսային տեսուչ Արմեն Փանյանը 2020թ. հուլիսին նույն մաքսակետի նախկին աշխատակից Բագրատ Թումանյանի միջոցով ընդունել է ապրանքների ներկրմամբ զբաղվող Սուրեն Հարությունյանի առաջարկը՝ կաշառքի դիմաց վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ: Արմեն Փանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Մեղրիի մաքսակետի բաժանմունքի պետ Հայկ Մելքումյանի և նույն մաքսակետի տեսուչ Ռուբիկ Մարգարյանի հետ՝ Սուրեն Հարությունյանի կողմից ներկրվող ապրանքներն առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու մաքսակետի տարածքից անարգել բաց թողնելու գործընթացը կազմակերպելու հարցում:
Հիշյալ հանցավոր սխեմայի շրջանակում Սուրեն Հարությունյանը 2020թ. հուլիսի 5-ից օգոստոսի 22-ը մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով բեռնատարներով ԻԻՀ-ից Մեղրիի մաքսակետի տարածք է տեղափոխել 71,980 կգ քաշով մետաղյա ամրաններ, ինչի դիմաց օգոստոսի 29-ին մաքսային տեսուչ Արմեն Փանյանին Բագրատ Թումանյանի միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.510.000 ՀՀ դրամ կաշառք, որից 100,000 ՀՀ դրամը տվել է Բ. Թումանյանին՝ վերոհիշյալ հանցավոր արարքի կատարման հարցում իրեն օժանդակելու համար:
Նման հանցավոր սխեմա կիրառվել է մի քանի այլ դեպքերում ևս։
Ո՞ւր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը
Աշխատակիցների ապօրինի գործողությունների հետևանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:
Այս հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել յոթ անձի։ Արմեն Փանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Ծրարով դրամ - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
ՊԵԿ պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել խախտումները չնկատելու համար. ԱԱԾ
Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալուն հանցակից լինելը), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելուն հանցակից լինելը), 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկեր, տուրքեր չվճարելուն հանցակից լինելը)։
Շիրակի մարզի 2 դպրոցում ԱԱԾ–ն կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել. մանրամասներ
Սուրեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հարկեր, տուրքեր չվճարելը)։
Հայկ Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը)։
Ռուբիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) ։
Սամվել Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) ։
Վահագն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկեր, տուրքեր չվճարելը):
Փանյանի և Թումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0