«Մեր թիմն այսօր քարուքանդ արեցին». Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է կրել արծաթե մեդալը

© Sputnik / Asatur YesayantsПоединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Ըմբիշը համաձայն չէ մրցավարների որոշմանը իր և իր հակառակորդ Մուսա Եվլոևի պայքարի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել է արծաթե մեդալից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Артур Алексанян против Мусы Евлоева в поединке греко-римского стиля во время Олимпийских игр в Токио (3 августа 2021). Япония - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր
Նշվում է, որ Ալեքսանյանը տեղում գտնվող լրագրողներին հարցազրույց տալու խնդրանքին պատասխանել է. «Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար»:
Ըմբիշը համաձայն չէ մրցավարների որոշմանը իր և իր հակառակորդի` Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի պայքարի շուրջ։
Vnews.am-ը գրում է, որ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը oլիմպիական խաղերը Տոկիոյից լուսաբանող լրագրողների հետ զրույցում ասել է` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նկատմամբ կողմնակալություն կար։
«Ասելու շատ բան ունեմ, բայց դա հավանաբար կթողնեմ ասուլիսին։ Այսօր Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նկատմամբ կողմնակալություն կար։ Տեսեք՝ ինչ արեցին. փոխվեց մեկ մեդալի գույնը, 3 մեդալից էլ զրկվեցինք։ Երեքն էլ պատրաստ էին այսօր հաղթելուն։ Մեզ հաստատ զրկեցին մեդալներից։ Մեր թիմն այսօր քարուքանդ արեցին։ Հիմա դա ում մտահղացումն էր` չեմ կարող ասել։ Հարցեր կան, որ պետք է հասկանամ դեռ։ Բայց այսօր էմոցիոնալ եմ։ Լինում են սխալներ, բայց այսքան ակնհայտ կողմնակալ որոշումներով հնարավոր չէ։ Արթուրը մեկ ոտքով գորգ բարձրացավ ու այդպես դատեցին։ Խախտում չկար, բայց գտան մի բան, 1-1 դեպքում Արթուրը կարող էր չեմպիոն դառնալ։ Այդպիսի մի քանի գոտեմարտ եղավ», – ասել է մարզիչը։
Մկանն ընդհանուր առմամբ վնասված չէ․ մանրամասներ Արթուր Ալեքսանյանի վիճակից
Անդրադառնալով ռուսական մամուլում տեղ գտած խոսքերին՝ ռուսների հետ կապված, մարզիչն ասել է, որ Արթուրը նման բան չի ասել։
«Արթուրն ընդամենը իր հետևից եկող լրագրողներին ասել է` միացրեք, գոտեմարտը նայեք, ինքներդ կտեսնեք», – ասել է մարզիչը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ` եզրափակիչ փուլում, Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի եզրափակիչում 1։5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին։
Երեկ` կիսաեզրափակչում, մեր մարտիկը վնասվածք էր ստացել իրանցի Մոհամադհադի Սարավի հետ մարտում։ Չնայած դրան` նա շարունակեց գոտեմարտը ու հաղթեց 4։1 հաշվով։
Հիշեցնենք` Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի oլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ մինչև 96 կգ քաշային կարգում, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային խաղերում դարձել է 98 կգ քաշային կարգի հաղթող:
Արթուր Ալեքսանյանը կրկին հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ եզրափակիչ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն