00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու կարևոր առաքելություն կա. Փաշինյանը սոցապնախարարին հաջողություն է մաղթել

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян представил аппарату министерства труда и социальных вопросов новоназначенного министра Нарека Мкртчяна (3 августа 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян представил аппарату министерства труда и социальных вопросов новоназначенного министра Нарека Мкртчяна (3 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարին։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև տևական ժամանակ է, ինչ Մկրտչյանը դե-ֆակտո այդպիսի կարգավիճակում է՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян представил аппарату министерства труда и социальных вопросов новоназначенного министра Нарека Мкртчяна (3 августа 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян представил аппарату министерства труда и социальных вопросов новоназначенного министра Нарека Мкртчяна (3 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Премьер-министр Никол Пашинян представил аппарату министерства труда и социальных вопросов новоназначенного министра Нарека Мкртчяна (3 августа 2021). Еревaн
Նարեկ Մկրտչյանը
Վարչապետի խոսքով`նախարարությունը շատ կարևոր երկու առաքելություն ունի: Առաջինը՝ պատերազմում հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական աջակցության խնդիրն է։ «Խոսքը վերաբերում է նաև պրոթեզավորման գործընթացին: Իհարկե, հաշմանդամություն ստացած զինծառայողների, զոհվածների հարազատների, ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ ձևավորված է»,–ասել է նա։
Փաշինյանը երկրորդ կարևոր առաքելությունը համարել է ՀՀ քաղաքացիների արժանապատիվ աշխատանքի հնարավորությունը։
«Մարդը լավագույնս սոցիալապես պաշտպանված է, երբ ունի պատշաճ աշխատանք: Եվ հենց սա պետք է լինի մեր նպատակադրման ուղղությունը: Սոցիալական իրադրության, իրավիճակի փոփոխության մեր ընկալումը պետք է լինի քաղաքացիների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելը»,–ասել է վարչապետը:
Президент Армен Саркисян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը
Նրա խոսքով`21-րդ դարում աշխատունակություն հասկացությունն էլ իր սահմանները որոշակի փոխել է: Այսօր շատ ծանր հաշմանդամության վիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ լավ վարձատրվող աշխատանք:
Նարեկ Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին խիստ պատասխանատու և զգայուն ոլորտի կառավարումն իրեն վստահելու համար: Նրա խոսքով` ջանք ու եռանդ չի խնայելու՝ գտնելու ծառացած խնդիրների լուծումները։
«Մի շարք բարեփոխումներ արդեն իսկ ընթացքի մեջ են, և մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացին, ապա այն պատշաճ կերպով իրականացվում է: Այժմ հասել ենք վերջնական, ավարտական փուլին և մեկնարկել է վերին վերջույթների ամպուտացված զինվորների պրոթեզավորման գործընթացը: Հենց այս պահին էլ մեր միջազգային փորձագետներն ավելի քան 70 մասնագետների վերապատրաստում են նոր գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանին ներկայացնելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
Հիշեցնենք`օգոստոսի 2–ին ՀՀ նախագահի հրամանագրերով Նարեկ Մկրտչյանը նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Լրահոս
0