Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը

© Photo : ՀՀ առողջապահության նախարարությունИмпортирована еще одна партия вакцины COVID-19
Импортирована еще одна партия вакцины COVID-19  - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության նախարարությունը հերթական անգամ հիշեցնում է, որ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Автомобиль скорой помощи в аэропорту имени Шота Руставели в Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Նոր հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում շուրջ 5 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով
«Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
«ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:
Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:
Հիշեցնենք`  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 237–ով և դարձել 230713։
Լրահոս
0