Լիլիթ Մակունցին դիվանագիտական աստիճան է շնորհվել

© Sputnik / Aram NersesyanРуководитель фракции "Мой шаг" Лилит Макунц и вице-спикер парламента Лена Назарян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн
Руководитель фракции Мой шаг Лилит Макунц и вице-спикер парламента Лена Назарян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Президент Армен Саркисян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Կամոյի Մակունցին շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,– նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը, որն ավելի վաղ հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից, երեկ նշանակվել է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։
ԱՄՆ դեսպան Վարուժան Ներսիսյանը հետ էր կանչվել հուլիսի 16-ին։
Լրահոս
0