Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձել 81 գերի. ՀՀ–ում ՌԴ դեսպան

© Sputnik / Aram NersesyanВстреча группы армянских военнопленных в аэропорту "Эребуни" (3 июля 2021). Ереван
Встреча группы армянских военнопленных в аэропорту Эребуни (3 июля 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Սերգեյ Կոպիրկինի խոսքով` ռուսական կողմը կցանկանար, որ գերիների հարցը շատ ավելի արագ լուծվեր։ Ավելին, Մոսկվայի դիրքորոշումը եղել և մնում է այն, որ պետք է վերադարձվեն բոլոր գերիները «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերից սկսած ռուսական կողմի մասնակցությամբ վերադարձվել են 97 գերիներ, որոնցից 81- ը՝ հայկական կողմին, 16-ը՝ ադրբեջանական: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Судебный молоток - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Բաքվում դատավճիռ կայացվեց ևս երկու հայ գերիների նկատմամբ
«Ելնելով այդ թվերից՝ մենք չենք կարող ասել, որ այդ հարցն անտեսվում է, և ոչ մի տեղաշարժ չկա։ Կցանկանայինք, որ այդ հարցը շատ ավելի արագ լուծվի։ Ի սկզբանե մեր սկզբունքային դիրքորոշումը եղել և մնում է այն, որ դա պետք է լինի բոլոր գերիների փոխանակումը», - ասել է Կոպիրկինը:
Նա ափսոսանք է հայտնել, որ այդ խնդիրը չի ստացվում լուծել արագ և հեշտ։ Նրա խոսքով ՝ իրականացվել և շարունակվում է տարվել անվանական աշխատանք։ Կոպիրկինը հավաստիացրել է, որ գերիների հարցը և գործընթացին աջակցելը ռուսական կողմի համար ամենակարևոր հարցերից է:
Դեսպանը նաև ընդգծել է դրանում խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի առանձնահատուկ դերը:
Փաշինյանը գերիների շուտափույթ վերադարձի կարևորությունը ներկայացրել է ԿԽՄԿ նախագահին
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն