https://armeniasputnik.am/20210804/alvanq-hamaynqi-xekavarn-u-azgakannery-orenqi-xaxtmamb-otarelen-hamayqayin-hoxery-28546395.html
Ալվանք համայնքի ղեկավարն ու ազգականները օրենքի խախտմամբ օտարել են համայնքային հողերը
Ալվանք համայնքի ղեկավարն ու ազգականները օրենքի խախտմամբ օտարել են համայնքային հողերը
Գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T12:28+0400
2021-08-04T12:28+0400
2021-08-04T12:38+0400
հասարակություն
հայաստան
սյունիք
գյուղ
գյուղապետ
հող
աճուրդ
չարաշահում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/16/26535568_0:110:1601:1010_1920x0_80_0_0_41a0f33a7b999eee8bd0bf3238f2cd94.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անց են կացվել խախտումներով: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2016թթ. տարբեր ամիսներին, տվյալ պահին գործող «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված երկու հայտատու, գնային երկու առաջարկ ապահովելու նպատակով, իր բարեկամների, այդ թվում՝ եղբոր, քենակալի, վերջինիս որդիների օգտին կատարել է պաշտոնեական կեղծիք:Քննությամբ պարզվել է, որ նշված անձինք, տեղյակ լինելով հրապարակային սակարկության մասնակիցների թիվը մեկից ավելի չլինելու դեպքում աճուրդի չսկսվելու մասին «ՀՀ հողային օրենսգրք»-ի դրույթներին, ստորագրել են աճուրդի մասնակցության հայտերը, արձանագրությունները և բովանդակությամբ կեղծ այլ փաստաթղթեր:Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի օժանդակությամբ, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման աճուրդի կազմակերպիչ, աճուրդը կայացած համարվելու և դրանում կոնկրետ մասնակցի հաղթող ճանաչված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և դրանք վավերացրել իր հետ հանցակցած անձանց ստորագրություններով:Մեղրիի մաքսակետի աշխատողները կաշառք են վերցրել, երկուսը կալանավորվել ենԱշխատակազմի ղեկավարն իր հերթին, իրականացնելով հայտերի ընդունման, արձանագրությունների և այլ փաստաթղթերի պատրաստման գործառույթներ, պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ և, հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին, կազմել և ստորագրել է հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտերը: Դրանց արդյունքների մասին բովանդակությամբ կեղծ արձանագրությունները ստորագրվել են աճուրդի մասնակիցների և համայնքի ղեկավարի կողմից, որոնց հիման վրա էլ հողամասերի նկատմամբ գրանցվել է անձանց սեփականության իրավունքը:Արդյունքում՝ 0,5839 հա, 0,2330 հա, 0,8705 հա, 0,94325 հա, 0,2115 հա, 0,49575 հա, 0,68194 հա, 3,0 հա, 0,89407 հա և 1,8 հա հողամասերը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից և քաղաքացիաիրավական բնականոն շրջանառությունից:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ թվով 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
https://armeniasputnik.am/20210506/mher-shahgeldyanin-datarany-snanke-janachel-27446707.html
https://armeniasputnik.am/20210730/charasahuum-yolyan-dataxazutyun-28484330.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/16/26535568_25:0:1448:1067_1920x0_80_0_0_de9869b20ab0c9b9cf7185240a39d763.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, սյունիք, գյուղ, գյուղապետ, հող, աճուրդ, չարաշահում
հասարակություն , հայաստան, սյունիք, գյուղ, գյուղապետ, հող, աճուրդ, չարաշահում
Ալվանք համայնքի ղեկավարն ու ազգականները օրենքի խախտմամբ օտարել են համայնքային հողերը
12:28 04.08.2021 (Թարմացված է: 12:38 04.08.2021) Գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անց են կացվել խախտումներով: Տեղեկությունը
հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2016թթ. տարբեր ամիսներին, տվյալ պահին գործող «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված երկու հայտատու, գնային երկու առաջարկ ապահովելու նպատակով, իր բարեկամների, այդ թվում՝ եղբոր, քենակալի, վերջինիս որդիների օգտին կատարել է պաշտոնեական կեղծիք:
Քննությամբ պարզվել է, որ նշված անձինք, տեղյակ լինելով հրապարակային սակարկության մասնակիցների թիվը մեկից ավելի չլինելու դեպքում աճուրդի չսկսվելու մասին «ՀՀ հողային օրենսգրք»-ի դրույթներին, ստորագրել են աճուրդի մասնակցության հայտերը, արձանագրությունները և բովանդակությամբ կեղծ այլ փաստաթղթեր:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի օժանդակությամբ, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման աճուրդի կազմակերպիչ, աճուրդը կայացած համարվելու և դրանում կոնկրետ մասնակցի հաղթող ճանաչված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և դրանք վավերացրել իր հետ հանցակցած անձանց ստորագրություններով:
Աշխատակազմի ղեկավարն իր հերթին, իրականացնելով հայտերի ընդունման, արձանագրությունների և այլ փաստաթղթերի պատրաստման գործառույթներ, պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ և, հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին, կազմել և ստորագրել է հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտերը: Դրանց արդյունքների մասին բովանդակությամբ կեղծ արձանագրությունները ստորագրվել են աճուրդի մասնակիցների և համայնքի ղեկավարի կողմից, որոնց հիման վրա էլ հողամասերի նկատմամբ գրանցվել է անձանց սեփականության իրավունքը:
Արդյունքում՝ 0,5839 հա, 0,2330 հա, 0,8705 հա, 0,94325 հա, 0,2115 հա, 0,49575 հա, 0,68194 հա, 3,0 հա, 0,89407 հա և 1,8 հա հողամասերը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից և քաղաքացիաիրավական բնականոն շրջանառությունից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ թվով 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: