https://armeniasputnik.am/20210804/grete-aemakarevor-aryunatar-anotnern-ancnum-en-aystexov-28551500.html
Ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են ՏԿԵ–ով. Փաշինյանը ներկայացրել է Սանոսյանին
Ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են ՏԿԵ–ով. Փաշինյանը ներկայացրել է Սանոսյանին
Վարչապետի խոսքով՝ բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն էր, բայց և խոստովանել է՝ այնպես չէ, որ կայացված բոլոր որոշումները... 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T15:54+0400
2021-08-04T15:54+0400
2021-08-04T16:09+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
գնել սանոսյան
սուրեն պապիկյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28551178_0:20:1600:920_1920x0_80_0_0_2e7e4f45dbfae8cae90ed749aef2dcf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության ամենամեծ, խոշոր օղակներից է։ Նա անդրադարձել է 2019թ. կառավարության կառուցվածքում իրականացված բարեփոխումներին՝ նշելով, որ բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն էր։Վարչապետն ընդգծել է, որ այդ որոշումները պահի տակ կայացված չէին։«Իհարկե, ես չեմ ասում, որ այդ որոշումները կատարյալ են, և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ պետք է առաջ գնանք և հետ գնալու ճանապարհ չկա»,-ասել է Փաշինյանը:Նա կարևոր է մարդկային, ֆինանսական ռեսուրսի, գործառութային արդյունավետության բարձրացման ճանապարհը շարունակելը։ՏԿԵ արդեն նախկին նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ այս երեք տարիների ընթացքում ունենք լավ արդյունքներ, ունենք նաև որոշակի թերացումներ, որոնցից պիտի դասեր քաղենք։Նա նշել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկրի ամենակարևոր հենասյուներից է։Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել ի պաշտոնե ամեն հարցում աջակից ու հենարան լինել:Գնել Սանոսյանն ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հսկայական դերակատարումը:«Նրա խոսքով, նաև աշխատանքների ծավալը շատ է մեծացել՝ կապված հետպատերազմյան և այլ իրավիճակներով: Ըստ Գնել Սանոսյանի, մյուս կողմից՝ Սուրեն Պապիկյանը շատ բարձր նշաձող է սահմանել, անձնակազմը հսկայածավալ աշխատանք է արել, և գործընկերների հետ փորձելու են նախ այդ տեմպը պահել և նոր առաջ եկած մարտահրավերներին դիմակայել ու լուծումներ տալ»,- նշված է հաղորդագրության մեջ։Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ այս ծանր, բարդ շրջանում նման բարձր պաշտոն վստահելու համար։ Հավաստիացրել է, որ արագ կանցնեն աշխատանքային պրոցեսի և իրենց առջև դրված խնդիրները համատեղ կլուծեն:ՀՀ նախագահը համաձայնել է. Փաշինյանի առաջարկած թեկնածուները նոր պաշտոններ ստացան
https://armeniasputnik.am/20210804/pashinyany-nerakayacrel-e-noranshanak-nakhararin-verjins-xostum-e-tvel-varchapetin-tesanyut-28549488.html
https://armeniasputnik.am/20210804/pek-hark-vcarox-tshnami-pashinyan-badasyan-28549601.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28551178_179:0:1600:1066_1920x0_80_0_0_77e9b4d3b0e21ebad8150e7b9a2b01ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, գնել սանոսյան , սուրեն պապիկյան
հայաստան, նիկոլ փաշինյան, գնել սանոսյան , սուրեն պապիկյան
Ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են ՏԿԵ–ով. Փաշինյանը ներկայացրել է Սանոսյանին
15:54 04.08.2021 (Թարմացված է: 16:09 04.08.2021) Վարչապետի խոսքով՝ բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն էր, բայց և խոստովանել է՝ այնպես չէ, որ կայացված բոլոր որոշումները կատարյալ են։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար
Գնել Սանոսյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության ամենամեծ, խոշոր օղակներից է։ Նա անդրադարձել է 2019թ. կառավարության կառուցվածքում իրականացված բարեփոխումներին՝ նշելով, որ բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն էր։
Վարչապետն ընդգծել է, որ այդ որոշումները պահի տակ կայացված չէին։
«Իհարկե, ես չեմ ասում, որ այդ որոշումները կատարյալ են, և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ պետք է առաջ գնանք և հետ գնալու ճանապարհ չկա»,-ասել է Փաշինյանը:
Նա կարևոր է մարդկային, ֆինանսական ռեսուրսի, գործառութային արդյունավետության բարձրացման ճանապարհը շարունակելը։
ՏԿԵ արդեն նախկին նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ այս երեք տարիների ընթացքում ունենք լավ արդյունքներ, ունենք նաև որոշակի թերացումներ, որոնցից պիտի դասեր քաղենք։
Նա նշել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկրի ամենակարևոր հենասյուներից է։
«Մեր գրեթե ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են այս նախարարության համակարգման ներքո»,- հավելել է Պապիկյանն ու հաջողություն մաղթել Սանոսյանին։
Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել ի պաշտոնե ամեն հարցում աջակից ու հենարան լինել:
Գնել Սանոսյանն ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հսկայական դերակատարումը:
«Նրա խոսքով, նաև աշխատանքների ծավալը շատ է մեծացել՝ կապված հետպատերազմյան և այլ իրավիճակներով: Ըստ Գնել Սանոսյանի, մյուս կողմից՝ Սուրեն Պապիկյանը շատ բարձր նշաձող է սահմանել, անձնակազմը հսկայածավալ աշխատանք է արել, և գործընկերների հետ փորձելու են նախ այդ տեմպը պահել և նոր առաջ եկած մարտահրավերներին դիմակայել ու լուծումներ տալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ այս ծանր, բարդ շրջանում նման բարձր պաշտոն վստահելու համար։ Հավաստիացրել է, որ արագ կանցնեն աշխատանքային պրոցեսի և իրենց առջև դրված խնդիրները համատեղ կլուծեն: