https://armeniasputnik.am/20210804/inche-anelu-haykakan-biznsy-dubayi-hamashxarhayin-cucahandesum-28553475.html
Ի՞նչ է անելու հայկական բիզնեսը Դուբայի համաշխարհային ցուցահանդեսում․ մանրամասներ
Ի՞նչ է անելու հայկական բիզնեսը Դուբայի համաշխարհային ցուցահանդեսում․ մանրամասներ
Նախատեսվում է ցուցահանդեսին ներգրավել մինչև 100 ընկերություն, վարել միջազգային բանակցություններ, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանի ստեղծած հիմքի վրա: 04.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-04T17:35+0400
2021-08-04T17:35+0400
2021-08-09T16:07+0400
աշխարհ
տնտեսություն
հայաստան
ցուցահանդես
դուբայ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/05/28559432_0:127:1600:1027_1920x0_80_0_0_00dc3db1561e83cbdba25994db682f87.png
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն արդեն մոտ 40 հայտ է ստացել Դուբայում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց փոխնախարար Նարեկ Տերյանը (համակարգում է արդյունաբերության ոլորտը և ներդրումային ծրագրերը), նախարարությունը հույս ունի մինչև 100 հայտ հավաքել։«Այս պահին մենք 40 հայտ ենք ստացել զանազան ոլորտների ձեռնարկություններից` ՏՏ, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն»,- ավելացրեց Տերյանը։Հայաստանի և հայկական ձեռնարկությունների մասնակցության համար, Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանին 1,5 միլիոն դոլարի աջակցության փաթեթ են տրամադրել, որի մեջ ներառված են տաղավարի կառուցման համար անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները:Dubai Expo-ի շրջանակներում կանցկացվի Made in Armenia մինի-ցուցահանդեսը: Այնտեղ ներկայացված կլինեն ոչ միայն մրգային-բանջարեղենային պահածոներ և ալկոհոլ, այլ նաև տնտեսության այլ ոլորտներ՝ զբոսաշրջային օպերատորներ, տեքստիլի ֆաբրիկաներ, ՏՏ ընկերություններ։«Մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն սոֆթի, այլև էլեկտրոնիկայի արտադրողների հետ, բայց առայժմ մասնակցության համար նրանք վերջնական համաձայնություն չեն տվել»,-ավելացրեց փոխնախարարը։Հայաստանի պատվիրակությունը բանակցություններ կվարի միջազգային գործընկերների, այդ թվում ցուցահանդեսի տերերի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:Բացառիկ ցուցահանդես Հայաստանում. մեկ հարկի տակ ներկայացված են Վրուբելի աշխատանքներըԲանակցությունները, որոնք շուրջ մեկ ամիս առաջ սկսել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այժմ կշարունակվեն արդեն աշխատանքային, գերատեսչական մակարդակով։ Մասնավորապես, նախատեսվում է հանդիպում էկոնոմիկայի նախարարի մակարդակով։Նարեկ Տերյանը
Ցուցահանդեսում ներկայացվածությունն ամենաբարձրն է, դրան կմասնակցեն տասնյակ երկրների ղեկավարներ և գրեթե բոլոր անդրազգային կորպորացիաների և տարածաշրջանային խոշոր ընկերությունների մենեջերները:Աբու Դաբիի ցուցահանդեսի սկանդալի համար նախարարության 3 աշխատակից նկատողություն է ստացել«Մենք արդեն բանակցություններ ենք վարում ցուցահանդեսի շրջանակում հանդիպումների մասին և արդյունավետ հանդիպումների հույս ունենք»,-ավելացրեց Տերյանը։Հիշեցնենք, որ Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը կկայանա Դուբայում, 2021 թ․-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թ․-ի մարտի 31-ը:
https://armeniasputnik.am/20210419/sqex-avtomeqenaneri-shqert-bacvel-e-shanhayi-mijazgayin-avtomobilayin-cucahandesy-27229183.html
դուբայ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/05/28559432_32:0:1569:1153_1920x0_80_0_0_135d5a86d38cc0f0f01a8df56fe99e58.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, տնտեսություն, հայաստան, ցուցահանդես, դուբայ
աշխարհ, տնտեսություն, հայաստան, ցուցահանդես, դուբայ
Ի՞նչ է անելու հայկական բիզնեսը Դուբայի համաշխարհային ցուցահանդեսում․ մանրամասներ
17:35 04.08.2021 (Թարմացված է: 16:07 09.08.2021) Նախատեսվում է ցուցահանդեսին ներգրավել մինչև 100 ընկերություն, վարել միջազգային բանակցություններ, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանի ստեղծած հիմքի վրա:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն արդեն մոտ 40 հայտ է ստացել Դուբայում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար: Ինչպես
Sputnik Արմենիային հայտնեց փոխնախարար Նարեկ Տերյանը (համակարգում է արդյունաբերության ոլորտը և ներդրումային ծրագրերը), նախարարությունը հույս ունի մինչև 100 հայտ հավաքել։
«Այս պահին մենք 40 հայտ ենք ստացել զանազան ոլորտների ձեռնարկություններից` ՏՏ, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն»,- ավելացրեց Տերյանը։
Հայաստանի և հայկական ձեռնարկությունների մասնակցության համար, Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանին 1,5 միլիոն դոլարի աջակցության փաթեթ են տրամադրել, որի մեջ ներառված են տաղավարի կառուցման համար անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները:
Dubai Expo-ի շրջանակներում կանցկացվի Made in Armenia մինի-ցուցահանդեսը: Այնտեղ ներկայացված կլինեն ոչ միայն մրգային-բանջարեղենային պահածոներ և ալկոհոլ, այլ նաև տնտեսության այլ ոլորտներ՝ զբոսաշրջային օպերատորներ, տեքստիլի ֆաբրիկաներ, ՏՏ ընկերություններ։
«Մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն սոֆթի, այլև էլեկտրոնիկայի արտադրողների հետ, բայց առայժմ մասնակցության համար նրանք վերջնական համաձայնություն չեն տվել»,-ավելացրեց փոխնախարարը։
Հայաստանի պատվիրակությունը բանակցություններ կվարի միջազգային գործընկերների, այդ թվում ցուցահանդեսի տերերի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Բանակցությունները, որոնք շուրջ մեկ ամիս առաջ սկսել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այժմ կշարունակվեն արդեն աշխատանքային, գերատեսչական մակարդակով։ Մասնավորապես, նախատեսվում է հանդիպում էկոնոմիկայի նախարարի մակարդակով։
Ցուցահանդեսում ներկայացվածությունն ամենաբարձրն է, դրան կմասնակցեն տասնյակ երկրների ղեկավարներ և գրեթե բոլոր անդրազգային կորպորացիաների և տարածաշրջանային խոշոր ընկերությունների մենեջերները:
«Մենք արդեն բանակցություններ ենք վարում ցուցահանդեսի շրջանակում հանդիպումների մասին և արդյունավետ հանդիպումների հույս ունենք»,-ավելացրեց Տերյանը։
Հիշեցնենք, որ Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը կկայանա Դուբայում, 2021 թ․-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թ․-ի մարտի 31-ը: